ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էկոնոմիկայի նախարարը այլ բան է ասում, վարչապետը` այլ. Միքայել Մինասյանը տեսանյութ է հրապարակել
Ինձ զարմացնում է Նիկոլ Փաշինյանի՝ հոգեկան խանգարման հասցնող ձգտումը՝ ցույց տալու, թե որևէ բան տեղի չի ունեցել, ինքը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան չի ստորագրել, Շուշին չի հանձնել, 5000 տղաներին չի սպանել: Նիկոլը փորձում է ապացուցել, որ երկիրը ևս սկսել է մոռանալ այդ մասին: Եվ որպես ասվածը հաստատող հանգամանք՝ նա հայտարարել է, որ փետրվարի առաջին 15 օրերին ավելի շատ ՀԴՄ է տպվել, քան՝ անցած տարի նույն ժամանակահատվածում: Այս մասին տելեգրամյան իր էջում գրում է Միքայել Մինասյանը:
«Եթե նույնսիկ դա ճիշտ է, դա որևէ բան չի նշանակում: ՀԴՄ-ների թվի ավելացումը ֆինանսական կայունության մասին չի վկայում: Դա հայտնի է նույնիսկ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից մի քանի ժամ առաջ այլ հայտարարություն էր արել երկրում աղետալի տնտեսական վիճակի մասին:
Մենք պետք է հասկանանք, որ Նիկոլն ու նախարարը չեն հակասում միմյանց: Նրանց համար իրականում բացարձակ միևնույնն է, թե ինչ է տեղի ունենում երկրում, նրանց համար կարևոր է հարաբերականորեն հավաստի որևէ դրական բան ասել՝ հույս ունենալով որ ոչ կրթված մասսան կհավատա իրենց: Հիշեք Արծրունի հաղթական զրույցները»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիներն արդեն 15-20 օր է գալիս ու գնում են. առանց զգուշացնելու նրանց ճանապարհ են տվել դեպի Քարվաճառ
Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Ապրես Բեկլարյան հայտնել էր, թե մարտակերտցիները թույլ չեն տվել, որ ադրբեջանական բեռն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Տկլոր մեջքին կատու շալակելն էր պակաս... ». Նարեկ Մալյանը նոր բացահայտումներ է խոստանում
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է` « Ուղիղ 20 օր առաջ՝ փետրվարի 2-ին, ես հրապարակային հայտարարեցի, որ...
ՀՐԱՏԱՊ. ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն
Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը` Աբու Դաբիի ցուցահանդեսի` մեր ցուցանմուշների տեղ չհասնելու և տհաճ միջադեպի մասին
Դուք տեղյակ եք, որ ռազմատեխնիկական ոլորտի հետ կապված ոչ այնքան հաճելի միջադեպ է տեղի ունեցել, երբ Աբու Դաբիում տեղի ունե...