Մարտ ամսից ու՞մ կտրամադրվի 68.000 դրամ աջակցություն. կառավարությունը նոր որոշում կընդունի
Արցախի քաղաքացիներին 4 ամիս ժամկետով դրամական օգնություն կտրամադրվի։ Աջակցության տրամադրման կարգը կառավարությունը պատրաստվում է ընդունել գրավոր ընթացակարգով:
Աշխատանքի և սոցիալական հարցերին նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ Արցախի քաղաքացիներին աջակցելու համար մի շարք միջինացումներ են իրականացվել․
«Արդեն 15 մլրդ դրամից ավել աջակցություն է տրամադրված 100 000-ից ավելի քաղաքացիների։ Առաջարկվում է մարտ ամսից ևս 4 ամսով Արցախի քաղաքացիներին յուրաքանչյուր անձի հաշվով տրամադրել 68 000 դրամ դրամական աջակցություն՝ բացառությամբ արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձանց»,-ասաց նա՝ ներկայացնելով նաև սահմանափակման հիմնավորումը․
«Սա պայմանավորված է նրանով, որ բացի ուղիղ ֆինանսական միջոցառումներից՝ աշխատանքի խրախուսման մի շարք միջոցառումներ ենք անում Արցախի մեր գործընկերների հետ։ Մասնավորապես, այն անձինք, որոնք ժամանակավորապես գտնվում են ՀՀ-ում, զբաղվածության կարճաժամկետ ծրագրերին են մասնակցում, իսկ Արցախում 2021-ի հունվարից 6 ամիս ժամկետով մի շարք ընկերությունների մասով եկամտային հարկի ամբողջական վերադարձ է նախատեսվում»,-նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Տեղյակ եմ երկու փաստաթղթից». ԱԳ նախարարը տեղյակ չէ Ադրբեջանի հետ կնքված 3-րդ պայմանագրից
Արտգործնախարար Արա Այվազյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ ինքը տեղյակ չի եղել Տիգրան Ավինյանի հ...
Ադրբեջանցիները` ռուս խաղաղապահներնի միջոցով պահանջել են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը
Վերջին երկու օրերին սոցիալական ցանցերում և հասարակության շրջանում սկսել են քննարկել Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին...
ՌԴ նախագահը փակ հանդիպում է անցկացնելու
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փակ հանդիպում է անցկացնելու ռուսական ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրների հետ: Այս մասին հայտնում է...
Ժամկետային զինծառայողները այլևս Արցախ չեն գնա. Sputnik Արմենիա
Ժամկետային զինծառայողներին այլևս Արցախ չեն ուղարկում։ Ձմեռային զորակոչը փաստացի մեկնարկել է, և ինչպես հայտնում է S...