Ժամկետային զինծառայողները այլևս Արցախ չեն գնա. Sputnik Արմենիա
Ժամկետային զինծառայողներին այլևս Արցախ չեն ուղարկում։ Ձմեռային զորակոչը փաստացի մեկնարկել է, և ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիները ծառայելու են միայն հանրապետության տարածքում տեղակայված զորամասերում։
Լրատվամիջոցին հաջողվեց նաև պարզել, որ ավանդական վիճակահանության ժամանակ Արցախի զորամասերը նշված չեն տարբերակների մեջ։
Ավելի վաղ մամուլում և սոցցանցերում տեղեկություններ էին հայտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմալուծման մասին: Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ավելի ուշ հայտարարեց, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմավորելու հարցով։
Այնուհետև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ հերքելով պաշտպանության բանակի լուծարման լուրը։
Նմանատիպ հոդվածներ
Մարտ ամսից ու՞մ կտրամադրվի 68.000 դրամ աջակցություն. կառավարությունը նոր որոշում կընդունի
Արցախի քաղաքացիներին 4 ամիս ժամկետով դրամական օգնություն կտրամադրվի։ Աջակցության տրամադրման կարգը կառավարությունը պատրաս...
Ադրբեջանից Հայաստան 5 գերի է վերադառնում. ինքնաթիռն արդեն օդում է
Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ Բաքվից Երևան է ուղևորվել հի...
ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը խոսել է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի նախկին առաջնորդների հետ քննարկել է հրատապ հար...
Ո՞ր համայնքներում է վաղը էլեկտրաշչակ փորձարկվելու. ԱԻՆ-ը նախազգուշացնում է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 10-ին, ժամը 15:00-15:30-ն ընկած ժամանակահատվածում Գետարգել և Բալահովիտ հա...