Ադրբեջանցիները` ռուս խաղաղապահներնի միջոցով պահանջել են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը
Վերջին երկու օրերին սոցիալական ցանցերում և հասարակության շրջանում սկսել են քննարկել Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցը: Արձանը տեղադրված է Մարտունու գլխավոր փողոցներից մեկում, պաշտոնական բացման արարողություն դեռևս չի եղել: Լուրեր են պտտվում, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել այն, ռուսներն էլ առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջ, տեղեկացնում է Ապառաժը:
«Ապառաժ»-ը կապ է հաստատել Մարտունու քաղաքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմիններում պատասխանատու անձանց հետ: Պատասխանատու անձինք խուսափողական պատասխաններ են տվել լրատվականի հարցերին: Սակայն հարցումների արդյունքում պարզվել է, որ ռուս խաղաղապահ բարձրաստիճան զինվորականը քաղաքապետից պահանջել է ապամոտնաժել Գարեգին Նժդեհի արձանը: Քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հրաժարվել է ասելով՝ «կարող է վաղն էլ Մոնթեի արձանը պահանջեն ապամոնտաժել»:
«Լրատվականի տեղեկություններով այս հարցի շուրջ դեռևս քննարկումներ են ընթանում և առայժմ որևէ պատասխանատու մարմին պաշտոնական մեկնաբանություն չի տվել», գրում է թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Մարտ ամսից ու՞մ կտրամադրվի 68.000 դրամ աջակցություն. կառավարությունը նոր որոշում կընդունի
Արցախի քաղաքացիներին 4 ամիս ժամկետով դրամական օգնություն կտրամադրվի։ Աջակցության տրամադրման կարգը կառավարությունը պատրաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Տեղյակ եմ երկու փաստաթղթից». ԱԳ նախարարը տեղյակ չէ Ադրբեջանի հետ կնքված 3-րդ պայմանագրից
Արտգործնախարար Արա Այվազյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ ինքը տեղյակ չի եղել Տիգրան Ավինյանի հ...
ՌԴ նախագահը փակ հանդիպում է անցկացնելու
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փակ հանդիպում է անցկացնելու ռուսական ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրների հետ: Այս մասին հայտնում է...
Ժամկետային զինծառայողները այլևս Արցախ չեն գնա. Sputnik Արմենիա
Ժամկետային զինծառայողներին այլևս Արցախ չեն ուղարկում։ Ձմեռային զորակոչը փաստացի մեկնարկել է, և ինչպես հայտնում է S...