Արցախի պետական ծառայողների համար Առաջնորդության դպրոցը կազմակերպում է կրթական ծրագիր. Արտակ Բեգլարյան
ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի և կառավարության հետ համատեղ՝ Առաջնորդության դպրոցը կազմակերպում է կրթական ծրագիր՝ Արցախի պետական ծառայողների համար նպաստելու Արցախի հզորացման արագացման նպատակով անհրաժեշտ գիտելիքների, փորձառությունների ու կապերի զարգացմանը:
«Նախատեսվում են կրթական և գործնական խմբային այցեր, հանդիպումներ ու այլ միջոցառումներ Արցախի Հանրապետության պետական ծառայողների համար: Որտեղ. Արցախից դեպի Երևան:
Երբ. սահող գրաֆիկով, մոտ մեկ շաբաթ տևողությամբ (ավելի կոնկրետ տվյալները տրամադրվում են դիմորդներին և մասնակիցներին): Մասնակցությունն անվճար է:
Ուստի, մեկնաբանությամբ տրված հղումով պետք է ծանոթանալ հայտարարությանը և առցանց դիմել, որից հետո մրցույթով կընտրվեն մի խումբ պետական ծառայողներ և կկազմակերպվի ծրագիրը: Նախատեսում ենք սա դարձնել շարունակական ծրագիր»,- գրել է Բելգարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ է տեղի ունեցել Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք
Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 07:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
20 հայի գլխատել երազող ադրբեջանուհու դեմ Փայլանը հայց է ներկայացրել
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Twitt...
Զինվորականները գաղտնազերծել են «Իսկանդեր»-ի գործարկման համար անհրաժեշտ տեքստային հաղորդագրությունը
«Իսկանդեր» համալիրից հրթիռի արձակման հրամանը ստացվում է հետևյալ տեքստային հաղորդագրությամբ. «Անցնել 1-ին պատրաստվածությա...
Թող բոլորը իմանան, ռեվանշ լինելու է և մեր Շուշին, Հադրութը, Շուռնուխը, Գանձակը, Նախիջևանը վերադառնալու են. Արման Աբովյան
Փաշինյանական թևը լուրջ դեմքով և զրնգուն ձայնով համոզում է բոլորին, որ պետք է մերվել, կուլ տալ իրենց կործանանար և հակահայ...