Թող բոլորը իմանան, ռեվանշ լինելու է և մեր Շուշին, Հադրութը, Շուռնուխը, Գանձակը, Նախիջևանը վերադառնալու են. Արման Աբովյան
Փաշինյանական թևը լուրջ դեմքով և զրնգուն ձայնով համոզում է բոլորին, որ պետք է մերվել, կուլ տալ իրենց կործանանար և հակահայկական իշխանության հետևանքների հետ և ամենակարևորը` նրանք բոլորին համոզում են, որ չի կարելի հույս ունենալ և նույնիսկ մտածել`իրենց կողմից թուրքին հանձնած մեր հայրենիքի վերադարձի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
«Երբ իշխանավորները` Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են հրամցնել իրենց խայտառակ պարտությունը պատերազմում և թուրքերի հետ «քիրվայության» անհրաժեշտութունը, ես պարզապես ուզում եմ հասկանալ միայն մի բան.
ինչո՞վ է պայմանավորված իրենց և ադրբեջանցիների տեսլականի համընկնումը,առ այն որ պետք է անհերքելի ընդունել ներկա իրավիճակը և «շարժվել» առաջ ։
Ես անկեղծ եմ հարցնում, չեմ փորձում ինչ-որ բան ավել, կամ պակաս ասել։
Իրականում, թե´ փաշինյանականները, թե´ ադրբեջանցիները շատ ակտիվ տանում են առաջ երկու թեզ` առաջին երկուսն էլ այս, կամ այլ կերպ ամեն առիթով խոսում են տարածաշրջանային "կոմունիկացիաների' վերաբացման մասին։
Ընդ որում, փաշինյանականները այս «գործարքը» ներկայացնում են որպես` երկնային մանանա, ինչը ճիշտ հակառակն է, քանզի նույն կոմունիկացիաների բացումը առանց ռազմադիվանագիտական լրջագույն աշխատանքների միանշանակ վտանգավոր է:
Եվ երկրոդը`փաշինյանական թևը լուրջ դեմքով և զրնգուն ձայնով համոզում է բոլորին, որ պետք է մերվել, կուլ տալ իրենց կործանանար և հակահայկական իշխանության հետևանքների հետ և ամենակարևորը` նրանք բոլորին համոզում են, որ չի կարելի հույս ունենալ և նույնիսկ մտածել`իրենց կողմից թուրքին հանձնած մեր հայրենիքի վերադարձի մասին։
Ուրեմն միանշանակ տխրացնեմ իրենց բոլորին...
Ւմացեք ...մենք թուրքի ձեռքից վերադարձնելու ենք մեր Հայրենիքը, սա անհերքելի է։
Թող բոլորը իմանան, ռեվանշ լինելու է և մեր Շուշին, Հադրութը, Շուռնուխը, Գանձակը, Նախիջևանը վերադառնալու են:
Դա իմացեք հաստատ»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ է տեղի ունեցել Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք
Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 07:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
20 հայի գլխատել երազող ադրբեջանուհու դեմ Փայլանը հայց է ներկայացրել
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Twitt...
Զինվորականները գաղտնազերծել են «Իսկանդեր»-ի գործարկման համար անհրաժեշտ տեքստային հաղորդագրությունը
«Իսկանդեր» համալիրից հրթիռի արձակման հրամանը ստացվում է հետևյալ տեքստային հաղորդագրությամբ. «Անցնել 1-ին պատրաստվածությա...
Սերժ Սարգսյանն այս պահին Հանրապետության հրապարակի վրանում է
Irakanum.am-ի տեղեկություններով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, քիչ առաջ հյուրընկալվել է Հանրապետության հրապարակում տե...