Զինվորականները գաղտնազերծել են «Իսկանդեր»-ի գործարկման համար անհրաժեշտ տեքստային հաղորդագրությունը
«Իսկանդեր» համալիրից հրթիռի արձակման հրամանը ստացվում է հետևյալ տեքստային հաղորդագրությամբ. «Անցնել 1-ին պատրաստվածության». զինվորականներն այն անվանում են «էսէմէս»: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին պատմել են հրթիռայինները Կուրսկի մարզում անցկացվող ուսումնավարժանքների ժամանակ:
Նշվում է, որ հաղորդագրությունը նաև անտեսանելի մաս ունի, որը պարունակում է թիրախի կոորդինատները, ինչպես նաև թվերի և սիմվոլների հավաքածու: SMS-ը ստանալուց հետո համալիրի խցիկում հաշվարկը սկսվում է, և ստացված ծածկագիրը մուտքագրվում է բորտ-համակարգչում:
«Այնուհետև հրամանատարը սեղմում է «Ռեժիմ» ստեղնը, որից հետո մեքենան գործում է ինքնուրույն. գործի է գցում հրթիռի գիրոսկոպները, իջեցնում է հենակները, բացում է տանիքը, բարձրացնում հրթիռն ու այդպես շարունակ»,- բացատրել են զինվորականները:
Հրթիռի արձակման նախապատրաստումը տևում է 8 րոպե, որից 7-ի ընթացքում հրամանը կարելի է փոխել: Արձակումից մեկ րոպե առաջ հրթիռի շարժիչում քիմիական ռեակցիա է սկսվում:
«Իսկանդեր» համալիրը նախատեսված է մինչև 500 կմ հեռավորությամբ հակառակորդի ծայրահեղ կարևոր օբյեկտները բարձր ճշգրտությամբ ոչնչացնելու համար: Հրթիռի թռիչքի արագությունը մոտ վեց անգամ գերազանցում է ձայնի արագությանը:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ է տեղի ունեցել Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք
Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 07:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
20 հայի գլխատել երազող ադրբեջանուհու դեմ Փայլանը հայց է ներկայացրել
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Twitt...
Ռուսաստանում մեկնաբանել են թուրքական ազդեցության տարածման քարտեզը, որում թուրքերը ընդգրկել էին նաև Հայաստանը
Ռուս քաղաքական գործիչները մեկնաբանել են թուրքական հեռուստաընկերության ցուցադրած քարտեզը, որը կանխատեսում է Անկարայի ազդե...
Ժամանակավոր թափուր աշխատատեղ՝ վարչապետի աշխատակազմում. աշխատավարձը՝ 175 հազար դրամ
Վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյ...