Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը Ղարաբաղում իրավիճակի մոնիթորինգ են իրականացնում. ՌԴ ՊՆ
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը շարունակում է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի եւ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկման խնդիրները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Մենք գտնվում ենք ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնում, որտեղ ռուս եւ թուրք զինծառայողները կատարում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի եւ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկման ընդհանուր խնդիրը: Իրադրության մոնիթորինգն իրականացվում է շուրջօրյա անօդաչու թռչող սարքերի միջոցով, մասնավորապես՝ «Ֆորպոստ» եւ «Օռլան-10» ԱԹՍ-ների համալիրների միջոցով: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել»,- հայտնել է Համատեղ կենտրոնի ռուս ներկայացուցիչ, գնդապետ Միխայիլ Զավալկինը:
«Կենտրոնի ռուսական զորամասի հերթափոխը կազմված է օպերատիվ բաժանմունքի սպաներից, կապի սպաներից, թարգմանիչներից եւ անօդաչու թռչող սարքերի օպերատորներից»,- հավելել է նա:
Համատեղ կենտրոնի զինծառայողները ԱԹՍ-ներից կառավարման կետ անընդհատ պատկերներ են ստանում, որտեղ վերլուծվում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը, ինչպես նաեւ գրանցվում են կողմերի շփման գծի հատումների բոլոր փաստերը:
«Համատեղ կենտրոնի հերթափոխն իրականացնում է ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների մասին տեղեկությունների հավաքում, ընդհանրացում եւ ստուգում, քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու հարցերով կամ խնդիրներով ցանկացած գանգատ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
«Ի՞նչ է նշանակում 30000 զինվորներ կընկնեին շրջափակման մեջ։ Փաշինյանը պատկերացնու՞մ է, թե դա ինչ թիվ է». Իգոր Ստրելկով
«Նիկոլ Փաշինյանը տարբեր տեղեր նշում էր, որ պայմանագիրը փրկեց 25000-ից 30000 զինվորների կյանք, քանի որ նրանք ընկնելու էին...
Արայիկ Հարությունյան. Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մինչեւ մի քանի հարյուր մետրից մի քանի կիլոմետր այն կողմ
Առաջիկա 3 տարվա ընթացքում տեղահանված արցախցիները կունենան բնակարան, ինչին զուգահեռ կառավարությունը ջանքեր կգործադրի նրան...
Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է մեծ քաղաքականություն. Sputnik Արմենիա
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականությ...
«Եթե 2020թ.-ին ես իշխանության լինեի, պատերազմ չէր սկսվի». ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Պատերազմը սկսվում է միայն այն ժամանակ, երբ հակառակորդը վստահ է, որ հաղթելու է, հայտարարել է Հայաստանի Հանրապետության 2–ր...