Արայիկ Հարությունյան. Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մինչեւ մի քանի հարյուր մետրից մի քանի կիլոմետր այն կողմ
Առաջիկա 3 տարվա ընթացքում տեղահանված արցախցիները կունենան բնակարան, ինչին զուգահեռ կառավարությունը ջանքեր կգործադրի նրանց զբաղվածության հարցը լուծելու ուղղությամբ: Այս մասին նախագահ Արայիկ Հարությունյանը ասել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ:
Նախագահը խոսել է հանրության շրջանում հաճախակի արծարծվող թեմաներից: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին՝ երկրի ղեկավարը ներկայացրել է ռազմական գործողությունների տարբեր ժամանակահատվածներում ստեղծված իրավիճակը և պատերազմն օր առաջ կանգնեցնելու անհրաժեշտությունը:
«Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մինչեւ մի քանի հարյուր մետրից մի քանի կիլոմետր այն կողմ եւ պաշտպանական դիրք չունեինք, համարյա պաշտպանող չկար, Շոշի ուղղությամբ համարյա պաշտպանող չկար, վերջին խումբը Վանքի գումարտակն է եղել, որն արդեն համարյա ամբողջությամբ թողել էր դիրքերը»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
«Ի՞նչ է նշանակում 30000 զինվորներ կընկնեին շրջափակման մեջ։ Փաշինյանը պատկերացնու՞մ է, թե դա ինչ թիվ է». Իգոր Ստրելկով
«Նիկոլ Փաշինյանը տարբեր տեղեր նշում էր, որ պայմանագիրը փրկեց 25000-ից 30000 զինվորների կյանք, քանի որ նրանք ընկնելու էին...
Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է մեծ քաղաքականություն. Sputnik Արմենիա
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականությ...
«Եթե 2020թ.-ին ես իշխանության լինեի, պատերազմ չէր սկսվի». ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Պատերազմը սկսվում է միայն այն ժամանակ, երբ հակառակորդը վստահ է, որ հաղթելու է, հայտարարել է Հայաստանի Հանրապետության 2–ր...
Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են, որ միջազգային լրագրողները իրավունք չունեն այցելել Արցախ. Մ.Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել՝ պատմելով, որ նախօրեին Ելիսեյան պ...