Ռոմանոս Պետրոսյանի հովանավորության տակ գտնվող նորանշանակ տնօրենի ցուցումով Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչները Ոստիկանություն են հրավիրվել. ուսուցիչ
Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը, փոխտնօրեն Արմեն Ավագյանը և ուսուցիչներն այսօր Ոստիկանության Կոտայքի բաժին են հրավիրվել՝ նորանշանակ տնօրեն Քարմելա Առաքելյանի ցուցումով:
Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացել է դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանից, վերջինիս պնդմամբ՝ ամբողջ ուսուցչական կազմը վստահ է, որ նորանշանակ տնօրենը Կոտայքի նախկին մարզպետ, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հովանավորության ներքո է գտնվում և սա է պատճառը, որ այսօր դպրոցն անօրինությունների է ականատես լինում:
Փայտյանը ներկայացրեց, որ ամբողջ խժդժությունը սկսվել է հունվարի 22-ին տեղի ունեցած տնօրենի ընտրություններից հետո, որտեղ խորհրդի ձայները բաժանվել են 4-4 հարաբերակցությամբ և արդեն դպրոցի տնօրենի ընտրելու հարցով պետք է զբաղվեր ԿԳՄՍ նախարարը: Նա նշեց, որ տնօրենին ընտրող կառավարման խորհուրդը բաղկացած է 8 անդամից՝ 2-ը մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներ, 2-ը՝ ծնողական խորհրդի, ավագ դպրոցների պարագայում 3-ը՝ ԿԳՄՍ ներկայացուցիչներ և մեկը՝ մարզպետարանից:
«Որևէ հստակ պատճառ չկա, թե ինչու են նրան ընդհանրապես ձայն տվել, բացի նրանից, որ դա պատվեր է եղել»,- ասաց նա և հիշեցրեց, որ դպրոցի անձնակազմը դիմում էր ներկայացրել ԿԳՄՍՆ՝ սպասելով, որ նախարարությունը կկարևորի աշխատակազմի խոսքը և կկատարի ճիշտ ընտրություն՝ պաշտոնին թողնելով նախկին տնօրենին:
Ի վերջո, նախարարն ընտրել է Քարմելա Առաքելյանին, որն ուսուցչի գնահատմամբ անհասկանալի է, քանի որ որոշման մեջ աբսուրդ բաներ են գրված, ինչպես օրինակ՝ Քամելա Առաքելյանն ավարտել է ԵՊՄՀ-ը, 1994 թվականից հետո ունի մանկավարժական փորձ, ներկայացրել է ծրագիր, մինչդեռ պատմության ուսուցչի խոսքով՝ նախկին տնօրենն ավարտել՝ ԵՊՀ-ն, 1991 թվականից մանկավարժական փորձ ունի և ըստ նրա, առաջ բերված պատճառները որևէ կերպ չեն արդարացվում: Եվ վերջինիս պնդմամբ՝ անգամ պետք է երկուսի ներկայացրած ծրագրերը դնել և համեմատել, որպեսզի ամեն ինչ պարզ լինի:
«Այդպես չեն անում, իրենց հովանավորյալին պետք չէ բերել, իրենց մարդկանց էլ խորհրդի կազմ մտցնել, ընտրություն անցկացնել: Խնդիրն այն է, որ ամբողջ Կոտայքի մարզում նույն վիճակն է, արդեն մի քանի դպրոցներ նույն պատկերն են ունեցել դպրոցի տնօրենի ընտրության հարցում, նույն ձեռագիրն է ամբողջությամբ: Խորհրդի անդամներից մեկը Ռոմանոս Պետրոսյանի կինն է՝ Արմինե Պետրոսյանը, ով ընդգրկված է Աբովյան քաղաքի թիվ 2, 7, 10 հիմնական և թիվ 4 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում»,- ասաց Փայտյանը:
Ներկայացնելով կառավարման խորհրդի մնացած անդամներին՝ Փայտյանը նշեց նաև, թե նրանցից ովքեր ինչ կապ ունեն նախկին մարզպետի հետ: Օրինակ՝ մարզպետի պաշտոնում իր նախկին օգնական Անի Չիլինգարյանն է, ով ընդգրկած է Աբովյանի թիվ 1 ավագ և թիվ 7 հիմնական դպրոցների կառավարման խորհուրդներում: Մայրանուշ Նավոյանը, ով Ռոմանոս Պետրոսյանի եղբոր կինն է, վերջինս էլ ընդգրկված է Աբովյանի թիվ 1, թիվ 4 , թիվ 6 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում:
«Ռոմանոսի քենի Անի Հակոբյանը, ով ևս ընդգրկված է Աբովյանի թիվ 1, 4 և 6 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում: Նույն դպրոցների կառավարման խորհուրդների կազմում է նաև Մելինե Գասպարյանը, ով Կոտայքի մարզպետարանում է աշխատում և Ռոմանոսի կադրերից է: Լավ, սա ի՞նչ է, եթե ոչ միտումնավոր նշանակումներ՝ քաղաքական դրդապատճառներով»,- մեկնաբանեց նա:
Փայտյանը ներկայացրեց նաև այն ծանուցումը, որի համաձայն նրան, դպրոցի նախկին տնօրենին և ուսուցչական կազմին հրավիրել են Ոստիկանության բաժին, որը եղել է նորանշանակ տնօրենի հաղորդման համաձայն: Նա նշեց, որ վերջինս հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն մնացած ուսուցիչներին ներկայացրել են, որ բաժին են հրավիրվել մի քանի տարբեր պատճառներով, օրինակ՝ նախարարի որոշման խոչընդոտում:
«Բնականաբար, նման բան չի եղել, մենք պարզապես այսօր հրավիրում էինք նախարարությունից ներկայացուցիչների, որպեսզի մեկնաբանեին, թե ինչ է նշանակում իրենց որոշումը: Որևէ բացատրություն չեն տվել, տպավորություն է, թե չենք ուզում, մեկ է՝ էլի պետք է համաձայնենք, որովհետև 60 հազար աշխատավարձ ենք ստանում»,-շեշտեց նա և հավելեց, որ այսօր ուսուցիչները դասապատրաստում չեն իրականացրել և չեն պատրաստվում Առաքելյանի հետ աշխատել նույն դպրոցում, իսկ աշակերտներն իրենց կամքով այսօր դպրոց չեն գնացել:
Նմանատիպ հոդվածներ
161 օր գերության մեջ եղած Նարեկը չի հիշում գեթ մեկ օր, որ իրեն կտտանքների ենթարկած չլինեն ադրբեջանցիները
«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս երիտասարդը ադրբեջանական գերությունից...
Որոշ համայնքներում, հատկապես հին կառույցներում, փլուզումների դեպքեր կան. Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից 5 կմ հեռավորության վրա գրանցված երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի մարզում խոշոր ավերա...
Ռուս խաղաղապահներն այսօր կանգնեցրել են ադրբեջանցիների առաջխաղացումը Կապան-Ճակատեն հատվածում. ArmDaily.am
Այսօր լուրեր տարածվեցին, որ Կապանի ճանապարհը ադրբեջանցիները ռազմական մեքենաներով փակել են: ArmDaily.am-ի հետ զրույցում Կ...
Արծրուն Հովհաննիսյանը «Աստղիկ» ԲԿ-ում է․ նոր մանրամասներ
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի առողջական վիճակն այսօր վատացել է: Irakanum.am-ին հայտ...