161 օր գերության մեջ եղած Նարեկը չի հիշում գեթ մեկ օր, որ իրեն կտտանքների ենթարկած չլինեն ադրբեջանցիները
«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս երիտասարդը ադրբեջանական գերությունից վերադարձած Նարեկ Սարդարյանն է։ Այժմ իր գյուղում է, որտեղից անզեն աչքով երևում են ադրբեջանական դիրքերը։
161 օր գերության մեջ եղած Նարեկը չի հիշում գեթ մեկ օր, որ իրեն կտտանքների ենթարկած չլինեն ադրբեջանցիները։ Ասում է՝ երբ հավեսները տալիս էր, ծեծում էին։
Նարեկը պատերազմից հետո վերադարձել է ռազմագերիների հետ միասին, ինքը ադրբեջանցիներից հեռացել է, բայց նրանք են մոտ եկել, Ներքին Խնձորեսկի շուրջբոլորն են տեղավորվել։
Հակառակորդի զինծառայողներին տեսնելիս Նարեկը վախ չի ապրում, բայց ասում է, որ պետք է շատ ուշադիր լինենք, ամեն ինչ սպասելի է իրենցից։
Նարեկն ու իր համագյուղացիները չեն ցանկանում հեռանալ գյուղից, բայց ակնկալում են, որ կառավարությունը կաջակցի իրենց արոտավայրերի ու վարելահողերի հարցում։
Ադրբեջանական դիրքերի դեմ դիմաց տեղակայված են հայկական դիրքապահները։ Այս մասին ավելին չեմ գրի, ուղղակի կասեմ, որ դեռ անելիք ունենք»։
Նմանատիպ հոդվածներ
Որոշ համայնքներում, հատկապես հին կառույցներում, փլուզումների դեպքեր կան. Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից 5 կմ հեռավորության վրա գրանցված երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի մարզում խոշոր ավերա...
Ռուս խաղաղապահներն այսօր կանգնեցրել են ադրբեջանցիների առաջխաղացումը Կապան-Ճակատեն հատվածում. ArmDaily.am
Այսօր լուրեր տարածվեցին, որ Կապանի ճանապարհը ադրբեջանցիները ռազմական մեքենաներով փակել են: ArmDaily.am-ի հետ զրույցում Կ...
Դեռահասը անվճար թռչել է մեկ այլ երկիր՝ ինքնաթիռի անիվի վրա, եւ հրաշքով ողջ մնացել
Քենիացի դեռահասն Անգլիայից Նիդեռլանդներ է մեկնել օդանավի անիվի վրա եւ հրաշքով փրկվել է։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ Պ...
Երկրաշարժը բավականին ուժեղ զգացվեց. բնակիչները տներից դուրս են եկել. համայնքապետ
Գեղարքունիքի մարզի Շողակաթ (Շորժա) համայնքում, որտեղ քիչ առաջ 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, լուրջ ավերա...