Ռուս խաղաղապահներն այսօր կանգնեցրել են ադրբեջանցիների առաջխաղացումը Կապան-Ճակատեն հատվածում. ArmDaily.am
Այսօր լուրեր տարածվեցին, որ Կապանի ճանապարհը ադրբեջանցիները ռազմական մեքենաներով փակել են: ArmDaily.am-ի հետ զրույցում Կապանի խոշորացված համայնքի համայնքապետ Գևորգ Փարսյանը տեղեկացրեց, որ միջադեպը տեղի է ունեցել Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում:
«Ամեն ինչ սկսվել է «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա կրակելուց: Ադրբեջանցիներն էլ, օգտագործելով առիթը, սադրանքի են դիմել ու դիրքային փոփոխություն են կատարել: Ռուս խաղաղապահներն էլ են կոնֆլիկտ ունեցել ադրբեջանցի զինվորականների հետ ու նրանց նոր դիրքի առաջ իրենք էլ են հաստատվել՝ բացառելու համար ադրբեջանցիների նոր դիրքային փոփոխությունները»,-տեղեկացրեց Գևորգ Փարսյանը:
Կապանի քաղաքապետը նշեց, որ ԲՏՌ տեսակի մեքենայով ոչ թե ադրբեջանցիները, այլ ռուս խաղաղապահներն էին այսօր փակել ճանապարհը, որպեսզի ադրբեջանցիների առաջխաղացումը կանխեն: Այս պահին ճանապարհը անխափան գործում է ու ռուս խաղաղապահները տիրապետում են իրավիճակին:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ է տեղի ունեցել Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք
Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 07:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Հադրութը հանձնելո՞ւ են. ադրբեջանցիներն անխնա քանդում, այրում են տները, զանգվածային թալան է. «Հրապարակ»
«Մի քանի օր է՝ Արցախից լուրեր են ստացվում, որ Հադրութում ադրբեջանցիներն անխնա վայրագություններ են անում, քանդում, այրում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պառկած էի, դղրդոցի ձեն լսեցի, էրեխեն գոռաց, լույսը գնաց. Վահանում ցնցումից պատերը ճաքել են
Սահմանապահ Վահան գյուղի բնակիչներից մեկը 24News-ին լուսանկարներ է տրամադրել մի քանի ժամ առաջ գրանցված երկրաշարժի հետևանք...
Դեռահասը անվճար թռչել է մեկ այլ երկիր՝ ինքնաթիռի անիվի վրա, եւ հրաշքով ողջ մնացել
Քենիացի դեռահասն Անգլիայից Նիդեռլանդներ է մեկնել օդանավի անիվի վրա եւ հրաշքով փրկվել է։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ Պ...