Քաղաքականություն

Պատվիրակության որևէ անդամի կատարած աշխատանքը որևէ մեկը չի կարող թերագնահատել կամ նվաստացնել. Մարուքյան

Unknown 103 դիտում
Պատվիրակության որևէ անդամի կատարած աշխատանքը որևէ մեկը չի կարող թերագնահատել կամ նվաստացնել. Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ չի կարելի թերագնահատել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության և ցանկացած այլ պատվիրակության որևէ անդամի դերը, կատարած դերը. կատարվում է թիմային աշխատանք: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց պատվիրակության անդամների ասուլիսում:

Լրագրողը պատվիրության ղեկավար Ռուբեն Ռուբինյանին հիշեցրեց ԼՀԿ-ից Կարեն Սիմոնյանի քննդատությունը՝ ուղղված իր աշխատանքին: Սիմոնյանը, մասնավորապես, ասել էր, թե Ռուբինյանը տապալել է ԵԽԽՎ-ում աշխատանքը, և եթե չլիներ ԼՀԿ ներկայացուցիչը, իր կարծիքով, պատվիրակությունը չէր կարողանալու արդյունավետ աշխատել։

Ռուբինյանն առաջարկեց, որ այս մասով արձագանքի Մարուքյանը: Մարուքյանն էլ նախ նշեց, որ յուրքանչյուր պատգամավոր իր կարծիքն ունի:

«Պատվիրակության որևէ անդամի կատարած աշխատանքը որևէ մեկը չի կարող թերագնահատել կամ նվաստացնել: Մեր ցանկացած պատվիրակություններ թիմեր են՝ պետք է միասնական գործեն՝ առանց հաշվի առնելու, որ մեկը մյուսի հետ կարող են հազար անձնական խնդիրներ ունենալ: Եվ այս առումով մենք երբեք մեզ այն ժամանակների ընդդիմության պես չենք պահել: Ժամանակին անգամ դեպքեր են եղել, որ պատվիրակության անդամները նույն ինքնաթիռով չեն ճամփորդել, այլ տոմսեր են վերցրել, որ ինքաթիռում էլ միմյանց չտեսնեն: Մենք այդ գծի մեջ չենք: Եվ ես կարծում եմ, որ թիմային աշխատանք է կատարվում»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Մարուքյանի խոսքով՝ հրատապ դեբատ կամ ընթացիկ դեբատ կազմակերպելու հարցերն էլ քննարկել են միասին: Հետևաբար, նրա կարծիքով՝ պատվիրակության որևէ մի անդամի դերը և նշանակությունը, կատարած աշխատանքը չի կարելի թերագնահատել: Ռուբինյանն էլ համաձայնեց Մարուքյանի հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250