Օր չկա, որ «Իմ քայլի» որևէ պատգամավոր հիմարություն դուրս չտա. Գեղամ Մանուկյան
Մեկ տարի առաջ ուղիղ այս օրերին ինչ փոփոխություններով էր զբաղված իշխանությունը, երկրի բոլոր կարևոր խնդիրները թողած՝ իրենց քիմքին հաճո Սահմանադրական դատարան էին ուզում ձևավորել, հիմա էլ նույնն է, կարևոր խնդիրները թողած՝ այլ բանով են զբաղված, դրա համար է այս բողոքի գործողությունը տեղի է ունենում: Այս մասին ԱԺ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը:
«Գումարած դրան՝ այստեղ կանգնած ցանկացած քաղաքացի հասկանում է, որ այս շենքում հավաքված պատգամավորների մի ճնշող մեծամասնություն, որն ունի ցուցանակ՝ «Իմ քայլը» անունով, ամեն օր խայտառակում է մեր ժողովրդին, մեր երկիրը, հայության քաղաքական միտքը, որովհետև օր չկա, որ «Իմ քայլի» որևէ պատգամավոր հիմարություն դուրս չտա, խայտառակ հայտարարություն չանի, հերթական անգամ վտանգի տակ չդնի մեր անվտանգությունը, երեկ Անուշ Բեղլոյանի հարցն էր, գիշերը մեկ ուրիշի ապուշ արտահայտություններն էր, որը հերթական անգամ փորձ էր անում հիմնավորել Փաշինյանի դավաճանական հայտարարությունը Շուշիի մասին մեկ ավելի հիմարությամբ, փորձում էր հիմնավորել՝ այո, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է: Ամեն օր սա տեղի է ունենում»,- հայտարարեց Մանուկյանը:
Նա նշեց, որ երեկ իմացանք Անուշ Բեղլոյանի այդ հայտարարության մասին, բայց քանի՞ նման կոնֆերանսներ տեղի ունեցած կլինեն, որոնց բովանդակությանը ծանոթ չենք: Նա չբացառեց, որ այս տարիների ընթացքում նման հայտարարություններ շատ են արվել, ուղղակի չի բարձրաձայնել: «Դա իրենց մոտ գաղափարախոսություն է և հայ ժողովուրդը պետք է իմանա, որ 2018 թվականի դեկտեմբեր ամսին խորհրդարան բերվել է 88 հոգանոց պատգամավորական խումբ, որը կարծում է՝ կարևոր չէ, թե Արցախն ում հողն է, մոռանանք պատերազմը, ոնց անենք ադրբեջանցիների հետ հաշտ ու համերաշխ ապրենք Արցախում»,- շեշտեց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք 30 տարի բանակ չենք ունեցել. Անուշ Բեղլոյան
Այսօր ԱԺ-ում Իմ քայլը խմբակցության պատգաավոր Անուշ Բեղլոյանը թարգմանեց իր հայտարարությունը, հետո պատասխանեց լրագրողների...
Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա. Այցի նպատակը հայտնի է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա: Այս մասին տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին երկրորդ...
Սերժ Սարգսյանն արձագանքել է Էդմոն Մարուքյանին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը «Լուսավոր Հայաստան»...
Որոշ մարդկանց Բենթլիները, դղյակները չհասցրեինք 2 տարում սարքել ԱԹՍ-ներ. Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ ունեցավ ԱԺ-ում՝ դիմելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ինչպես նաև «Լուսավոր Հայա...