Կենտրոնացել էինք «Բայրաքթարի» վրա, պատգամավորներով ֆեյսբուքից դուրս չէինք գալիս, նայում էինք, թե ինչ կարելի է բերել. Քոչարյան
Պատերազմի ընթացքում մեր ազգը կենտրոնացել էր «Բայրաքթարի» վրա, բոլորը խոսում էին օդի բաց լինելու մասին, ԱԺ պատգամավորերով առավոտից իրիկուն ֆեյսբուքից դուրս չէինք գալիս և նայում էինք, թե ինչ հնարավորություններ կան, ինչ կարելի է բերել, բայց դրա մասին պետք էր տարիներ շարունակ մտածել՝ հենց առաջնահերթ գիտությունը բերելով դեպի բանակ: Այս մասին խորհրդարանական լսումներին ասաց Պաշպանության և անվտանգության հարցրեի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ժամանակակից պատերազմները՝ առանց գիտության ներգրավման, դեպի անվտանգության համակարգ չի լինում: Այսօր էլ քրեական գործեր են հարուցվել այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց անտարբերությամբ և կոռուպցիայի բարձր մակարդակի պատճառով մեր անվտանգության կարողությունները տկարացրել էին »,-ասաց Քոչարյանը հավելելով, որ գիտությունը միշտ պետք է լինի մեր բանակի, մեր անվտանգության համակարգի հետ:
«Կարևոր է՝ այս լսումներից հետո մենք կունենա՞նք ծրագիր՝ բանակի հետ ոնց ենք աշխատում: ՊՆ-ի համապատասխան ստորաբաժանումները պետք է առաջնահերթությունը դնեն ինտելեկտի՝ դեպի բանակ բերելու խնդրի լուծումների վրա: Կարծում եմ՝ այս հավաքի վերջում ինչ-որ հայտարարությամբ հանդես կգանք, որտեղ մեր ռազմաարդյունաբերական համակարգի ամբողջ կարողությունները պետք է վերանայենք, ոչ թե պետք է նայենք, որ ռադիոէլեկտրոնային պայքարի մեր տկար կարողություններով կարողացանք 2 «Բայրաքթար» իջեցնել»,- նշեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա. Այցի նպատակը հայտնի է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա: Այս մասին տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին երկրորդ...
Պատվիրակության որևէ անդամի կատարած աշխատանքը որևէ մեկը չի կարող թերագնահատել կամ նվաստացնել. Մարուքյան
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ չի կարելի թերագնահատել ԵԽԽՎ-ում հայկական պատվի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք 30 տարի բանակ չենք ունեցել. Անուշ Բեղլոյան
Այսօր ԱԺ-ում Իմ քայլը խմբակցության պատգաավոր Անուշ Բեղլոյանը թարգմանեց իր հայտարարությունը, հետո պատասխանեց լրագրողների...
Օր չկա, որ «Իմ քայլի» որևէ պատգամավոր հիմարություն դուրս չտա. Գեղամ Մանուկյան
Մեկ տարի առաջ ուղիղ այս օրերին ինչ փոփոխություններով էր զբաղված իշխանությունը, երկրի բոլոր կարևոր խնդիրները թողած՝ իրենց...