Էդգար Ղազարյանը բերման է ենթարկվել, երբ փորձել է շրջանցել հրապարակի իրադարձությունները. փաստաբան
Այսօր Հանրապետության հրապարակի տարածքից բերման է ենթարկվել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ Քրեական օրենսգրքի 219 հոդվածով արարք կատարելու ՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու կասկածանքով: Հայտնել է փաստաբան Արմեն Գալստյանը։ Այս մասին տեղեկացանք Tert.am-ից։
Փաստաբանը նշեց, որ Ղազարյանը բերման ենթարկվելու ժամանակ բավականին հեռու է եղել Հանրապետության հրապարակում տեղի ունեցող իրադարձություններից:
«Փորձել է շրջանցել իրադարձությունները, ոստիկանները բերման են ենթարկել: Բերման ենթարկվելուց մոտ 4 ժամ է անցել, բայց դեռ դուրս չենք եկել, դեռևս գործողություններ են արվում, որոնք արդեն ապօրինի են մեզ համար, քանի որ այսքան ժամանակ է մեզ պահում են»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները Կառավարության դիմաց էին, ոստիկանները մի քանիսին բերման էր ենթարկել:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու էր թշնամին խնայում Արցախի նախագահի նստավայրը. Քոչարյանն իր վարկածը ներկայացրեց
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ թիրախավորվել են Ջալալ Հարությունյանի գրասենյակն ու ավտոմեքենան, բազմաթիվ...
Վահան Բադասյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ ՎահանԲադասյանը կալանավորվեց:Որոշումը քիչ...
Ռուսաստանի գործընկեր ու դաշնակից երկրից Հայաստանը վերածվել է ՌԴ–ի պրոտեկտորատի. Քոչարյան
«Գիտե՞ք ինչ կարգավիճակ է ստանում երկիրը որը չի կարողանում պաշտպանվել: Մենք չենք կորցրել Սյունիքը մեկ պատճառով՝ ռուսական...
Եթե Հայաստանի վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ կաներ այն ամենն, ինչ արվել է. Քոչարյան
Չի կարող մի երկրում այսքան ստերից հետո հավատի բեկոր մնա պետական ինստիտուտների նկատմամբ։ Խոսքը միայն այս 44 օրվա ստերի մա...