Վահան Բադասյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ ՎահանԲադասյանը կալանավորվեց:
Որոշումը քիչ առաջ հրապարակեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ այդպիսով բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը:
Տեղեկությունը ՀԺ-ի հարցին ի պատասխան հայտնել է Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Բադասյանը, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Առաջադված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչում:
Հիշեցնենք, որ երեկ Եռաբլուրում Վահան Բադասյանը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներ է հնչեցրել վարչապետի հասցեին՝ Նիկոլ Փաշինյանին որակելով «թշնամի».
«Թշնամուն մենք պետք է վերացնենք: Այո՛, զենքի միջոցով նաև: Այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»,- լրագրողների հետ զրույցում ասել էր նա:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանի որոշումը վճռորոշ է լինելու ընդդիմության համար. «Հրապարակ»
«Սերժ Սարգսյանի որոշումը՝ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու առումով, վճռորոշ է լինելու ընդդիմության համար։ ՀՀԿ-ն ե...
Ում անուններն են շրջանառվում ԱԱԾ պետի պաշտոնում. «Հրապարակ»
«Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնը շուրջ մեկուկես ամիս է՝ թափուր է։ Կամո Աղաջանյանին ազատելուց հետո Արայիկ Հարությունյանը չի կա...
Ազգային ժողովը չի՞ ինքնալուծարվի. ինչ մթնոլորտ է «Իմ քայլում». «Ժողովուրդ»
Օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում որեւէ ձեւով կոնսենսուս չկա իմքայլական պատգամավոր Վահագն Հովակ...
«Թե կարող են, թող հանեն». Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել. նա թիմ է հավաքում «Ժողովուրդ»
Oրաթերթը տեղեկացավ, որ օրերս Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, թե ինքը չի էլ մտածում...