Անկախությունից ի վեր՝ այսօր ամենածանր տոնն է մեզ համար. Արտակ Բեգլարյան
ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Անկախությունից ի վեր՝ այսօր ամենածանր տոնն է մեզ համար, սակայն միևնույն է՝ շնորհավո՛ր Հայոց բանակի ու Հայրենյաց պաշտպանի օրը:
Մեր կորուստներն ու ցավն անսահման են, նույնքան անսահման են մեր պարտքերն ու իրական անելիքները:
Այո՛, հիմնադրման պահից սկսած մեծ գործ է արվել հայոց պետականության ու բանակի կայացման ուղղությամբ, սակայն սխալներն ու բացթողումները վճռական ծավալների էին, որոնք ևս հանգեցրել են այս իրավիճակին:
Հիմա եթե իրոք ցանկանում ենք շտկել սխալներն ու շարժվել պետականության զորացման ճանապարհով, ապա պաթոսն ու երկպառակտությունները չեն օգնի, փոխարենը խելացի, քրտնաջան ու երկարատև աշխատանք է պետք՝ հիմնված մշտական ինքնավերլուծության, միջավայրային ռիսկերի պատշաճ գնահատման ու կառավարման համակարգերի արդյունավետության կտրուկ բարձրացման վրա: Եթե հաջողենք այդ հարցում, կարժանանանք պատմության բարյացակամ վերաբերմունքին, եթե՝ ոչ, ապա հաստատ կգտնենք բազում պատճառներ հայի բախտից բողոքելու համար:
Շնորհավոր ու շնորհակալություն բոլորին, ովքեր փոքր-ինչ ներդրում ունեն Հայրենիքի պաշտպանության ու Հայոց բանակի կայացման գործում, իսկ նահատակ տղաների հանդեպ կուտակած մեր բարոյական մեծ պարտքերի մասին իրավունք չունենք րոպե անգամ մոռանալու»:
Նմանատիպ հոդվածներ
Տաթևիկ Ռևազյանը մանրամասնում է, թե ինչպես կարող են ՀՀ քաղաքացիները մուտք գործել ՌԴ տարածք
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ քաղաքացիներ, համաձայն Ռուսաստանի...
«Հեչ մարդ էլ մեզ չի զանգել». վերադարձած գերիների բարեկամները նոր են գնում նրանց տեսության
Հայրենիք վերադարձած 5 գերիները, որոնք Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են, այժմ Երևանի Կենտրոնական կլինիկական (Մուրա...
Հայտնի է` ինչ են պայմանավորվել Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ–ի փոխվարչապետները Մոսկվայում
Մոսկվայում ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների առաջին հանդիպումը: Տասս գործակալության տեղեկությ...
Ինչ քայլեր պետք է անեն ՀՀ քաղաքացիները ՌԴ մեկնելուց առաջ
2021 թվականի փետրվարի 1-ից մեկնարկել է պիլոտային ծրագիր, համաձայն որի Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդ...