Հայտնի է` ինչ են պայմանավորվել Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ–ի փոխվարչապետները Մոսկվայում
Մոսկվայում ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների առաջին հանդիպումը: Տասս գործակալության տեղեկությւոններով Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի անդամները որոշում են ընդունել փորձագիտական ենթախմբեր ստեղծել:
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը գործակալությանը հայտնել է, որ դրանք կզբաղվեն տրանսպորտային փոխադրումների իրականացման, դրանց անվտանգության ապահովման, ինչպես նաև այլ բնույթի վերահսկողության հարցերով:
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը նախատեսում են ստեղծել հետևյալ փորձագիտական ենթախմբերը․
– երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների գծով,
– փոխադրումների ապահովման հարցերով ՝ ներառյալ անվտանգությունը, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և հսկողության այլ տեսակները:
Ենթախմբերի ձևավորումը պետք է իրականացվի մինչև փետրվարի 2-ը:
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները հարբած վիճակում կրակոցներ են արձակում հայկական գյուղերի ուղղությամբ. ՀՀ ՄԻՊ
ՀՀ Սյունքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջան...
Վրաստանը բացում է սահմանները կորոնավիրուսի պատվաստում ստացած օտարերկրացիների համար
Փետրվարի 1-ից օտարերկրացիները կկարողանան ազատորեն և առանց կարանտինի պահպանման մուտք գործել Վրաստան, եթե նրանք ունեն փաստ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Շիրակի մարզում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Արտակ Թովմասյանն այցելել է Շուռնուխ եւ Որոտան գյուղեր, շփվել գյուղապետերի եւ բնակիչների հետ
«Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանն այցելել է Սյունիքի մարզ, տեղում ծանոթացել Շուռնուխի եւ Որոտանի խնդիրների...