Վրաստանում միջազգային ավիահաղորդակցությունը կարող է վերսկսվել փետրվարի 1-ից
Վրաստանում միջազգային ավիահաղորդակցությունը կարող է վերսկսվել փետրվարի 1-ից: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը՝ հղում տալով Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավային:
Վրաստանի կառավարությունն արդեն մի քանի անգամ հետաձգել է կանոնավոր միջազգային թռիչքների վերսկսման ժամկետը: Համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով արգելքն այժմ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունվարի 31-ը:
«Ես չեմ կարող հստակ ժամկետ նշել, բայց, ամենայն հավանականությամբ, փետրվարը կլինի այն ամիսը, երբ մենք կվերացնենք կանոնավոր թռիչքների սահմանափակումները: Կրկին, սա չի նշանակում քաոսային և անվերահսկելի մուտք երկիր: Սա կլինի վերահսկվող մուտք թեստերով, պատվաստումների վկայականով և այլ համարժեք փաստաթղթերով, բայց սա զբոսաշրջային սեզոնի մեկնարկի առաջին հույսն է»,-ասել է Թուրնավան:
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության համաձայն, կանոնավոր թռիչքների սահմանափակումը չի տարածվում միջազգային թռիչքների վրա, որոնք Թբիլիսիի միջազգային օդանավակայանը կապում են Մյունխենի, Փարիզի, Ռիգայի, Դոհայի, Վարշավայի, Աթենքի, Ամստերդամի, Վիեննայի, Բեռլինի և Միլանի օդանավակայանների հետ:
Սահմանափակումները չեն տարածվում նաև Քութաիսիի միջազգային օդանավակայանի և Ռիգայի, Կատովիցեի, Վիլնյուսի և Դորտմունդի օդանավակայանների պլանային թռիչքների վրա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.140 պատահար և մարմնական վնասվածքի 6 դեպք մեկ օրում. ՀՀ ոստիկանություն
Aurora News-ը կապ է հաստատել ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայության հետ, որտեղից տեղեկացել ենք, որ այսօր ժամը 18:30-ի դրու...
Հունվարի 21-ի առավոտյան ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով. Սուրենյան
Ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և հունվարի 21-ի առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մե...
Հրատապ. Ո՞ր ճանապարհներն են փակ առատ ձյան և սաստիկ բքի պատճառով
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Առա...
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. պաշտոնական
Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից:Այս մաս...