Հունվարի 21-ի առավոտյան ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով. Սուրենյան
Ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և հունվարի 21-ի առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն»,- գրել է Սուրենյանը։
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ին՝ գիշերը աստիճանաբար կնվազի 14-16, ցերեկը՝ 3-4 աստիճանով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.140 պատահար և մարմնական վնասվածքի 6 դեպք մեկ օրում. ՀՀ ոստիկանություն
Aurora News-ը կապ է հաստատել ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայության հետ, որտեղից տեղեկացել ենք, որ այսօր ժամը 18:30-ի դրու...
Հրատապ. Ո՞ր ճանապարհներն են փակ առատ ձյան և սաստիկ բքի պատճառով
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Առա...
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. պաշտոնական
Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից: Այս մա...
Ադրբեջանից Հայաստան 5 գերի է վերադառնում. ինքնաթիռն արդեն օդում է
Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ Բաքվից Երևան է ուղևորվել հի...