Ալիևը չի հետևում ԵՄ խորհրդի կոչին. Բալայանը պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն է տեսնում
Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն է տեսնում:
Այս մասին Բալայանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ Ալիևի ռեժիմը չի հետևում ԵՄ Խորհրդի կոչերին:
«Երկու ամիս առաջ՝ 19.11.2010-ին, Եվրոպական Միության Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում կողմերին կոչ արեց քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ։ Մինչև հիմա Իլհամ Ալիևի ռեժիմն ամեն ինչ հակառակն է անում»,- գրել է դեսպանը:
Տիգրան Բալայանը հավելել է, որ Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելն է առաջ շարժվելու միակ ճանապարհը:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում կայացել է ՀՀ-ի, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպում. Դատախազության խոսնակ
Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների եռակ...
Առողջապահության նորանշանակ նախարարի կենսագրությունը
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Անահիտ Ավանեսյանը նշանակվ...
Սեյրան Օհանյանը պնդում է՝ զգուշանալ թուրք-ադրբեջանական զորավարժություններից. Aysor
Ադրբեջանն ու Թուրքիան Ղարսում համատեղ՝ «Ձմեռ -2021» զորավարժություններ կանցկացնեն։ Զորավարժությունները տեղի կունենան փետ...
Արցախի Դրմբոն գյուղի բնակիչները ՌԴ խաղաղապահներին խնդրել են օգնել Մարտակերտից Վարդենիս անխոչընդոտ տեղաշարժի հարցում
Արցախի Դրմբոն գյուղի բնակիչները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի զորախմբին խնդրել են օժանդակել Մարտակերտի շրջանից...