Մոսկվայում կայացել է ՀՀ-ի, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպում. Դատախազության խոսնակ
Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների եռակողմ հանդիպում: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը:
ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ հունվարի 12-ին տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ:
Հանդիպման նպատակն էր միջազգային իրավական ոլորտում հետագա շփումների ձևավորման, դրա համար անհրաժեշտ պայմանների, ինչպես նաև արդիական մի քանի հարցերի շուրջ քննարկման ծավալումը:
Այդ շրջանակներում որպես միջազգային իրավական գործակցության ծավալման երաշխիք՝ Արթուր Դավթյանը բարձրացրել է հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի հնարավորինս արագ կատարման անհրաժեշտությունը, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց սեղմ ժամկետներում Հայաստան վերադարձնելու, իսկ մինչ այդ նրանց կյանքի և առողջության երաշխավորման, նրանց այլ իրավունքների ապահովման հարցը:
ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը կարևոր երաշխիք կհանդիսանա եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարման և տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար:
Այս իմաստով Արթուր Դավթյանը բարձրացրել է նաև տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, դրա դեմ ընդհանուր պայքարի խնդիրը:
Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ վերը նշված, ինչպես նաև իրավական բնույթի այլ խնդիրների շուրջ քննարկումներն աշխատանքային ռեժիմով շարունակելու վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների խոշտանգելու, արյունը խմելու կոչերով. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժ...
Ես ուղղակի ապշում եմ՝ ավելին չեմ կարող ասել. Գևորգյանը` Աննա Հակոբյանի և նրա երկու դուստրերի՝ Մոսկվա այցելության մասին
Համացանցում տեղեկություն էին հրապարակել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանն ու նրանց երկու դ...
Ադբեջանն զգում է Թուրքիայի աջակցությունը և իրեն շատ ինքնավստահ է զգում. Զատուլին
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնսատանտին Զատուլինը «КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА» ռադիոկայանին տված...
Ստեփանակերտը հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկացրել է ՌԴ խաղաղապահներին. 24News
Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Այս մասին 24News-ի հե...