2021-ը պետք է դառնա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2022 թ. մակրոտնտեսական շրջանակը:
Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «2020 թվականը, այդ թվում տնտեսական իմաստով, չափազանց պրոբլեմատիկ տարի էր ոչ միայն պատերազմի բերումով, այլև նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Պետք է հստակ արձանագրենք, որ 2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի: Պետք է ձևակերպենք այն անելիքները, որոնք հնարավորություն կտան հաղթահարել դժվարությունները և իսկապես վերականգնել այն տնտեսական ամբիցիաները, որ ունեցել ենք 2020 թվականի հայտնի իրադարձությունների հետևանքով:
Մենք ունենք բազմաթիվ տնտեսական մարտահրավերներ, բայց ունենք նաև բազմաթիվ հնարավորություններ: Իհարկե, նախևառաջ պետք է կենտրոնանանք հումանիտար խնդիրների լուծման վրա, և մյուս կողմից, արձանագրենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը և դրա հնարավոր իրագործումը կարող է բոլորովին նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար: Մենք տրամադրված ենք այդ հնարավորությունները լիարժեք օգտագործել՝ կրկնում եմ, մեր տնտեսական ամբիցիաները ոչ միայն վերականգնելու, այլև ավելի բարձր նշաձողեր հաստատելու համար»:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2022թ. մակրոտնտեսական շրջանակի և տնտեսական զարգացումների վերաբերյալ ընդհանուր կանխատեսումները: Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակի և Արցախում պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ նպատակահարմար է ավելի վաղ սկսել բյուջետային գործընթացի շուրջ քննարկումները:
Խորհրդակցությանը քննարկվել են, մասնավորապես, 2022թ. պետբյուջեի նախագծի, 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակմանը, տնտեսական քաղաքականությանը, տնտեսական աճի կանխատեսումներին, հարկաբյուջետային շրջանակին, ընթացիկ ու կապիտալ ծախսերին վերաբերող մի շարք հարցեր:
Վարչապետը նշել է, որ 2021թ. իրականացվող ծրագրերի որակն ազդեցություն է ունենալու 2022թ. մակրոտնտեսական շրջանակի վրա, և պետք է հետևողական լինել ծրագրերի բարձր կատարողական ապահովելու հարցում:
Նմանատիպ հոդվածներ
Աննա Հակոբյանի այսօրվա այցելությունների օրակարգը. Մոկվայում տուն կգնե՞ն
Համացանցում տեղեկություն է արածվում, որ առավոտյան ՌԴ Դաշնային ծառայությանը փոխանցվել է Փաշինյանի տիկնոջ այցելելու վայրեր...
«Բարգավաճ Հայաստանը» հանդիպել է ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի հետ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր՝ հունվարի 15-ին, հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Ջ...
Վաղն էլ լինի արտահերթ ընտրություններ մենք պատրաստ ենք, թող հրաժարական տա, խորհրդարանը ցրվի. Մարուքյան
Գործող իշխանությունը, «Իմ քայլը» դաշինքը այս իրավիճակից դասեր չեն քաղել, ընդհանրապես չեն գիտակցում՝ ինչ է տեղի ունեցել ե...
Հայաստանն անհապաղ պետք է հայտարարի, որ դադարեցնում է քաղաքական քննարկումները Ադրբեջանի հետ. Արման Բաբաջանյան
Պետք էր անհետաձգելի կերպով միջազգային հանրությանը իրազեկել Ադրբեջանի ահաբեկչական Հանրապետության նախագահի կողմից այլատյաց...