Վաղն էլ լինի արտահերթ ընտրություններ մենք պատրաստ ենք, թող հրաժարական տա, խորհրդարանը ցրվի. Մարուքյան
Գործող իշխանությունը, «Իմ քայլը» դաշինքը այս իրավիճակից դասեր չեն քաղել, ընդհանրապես չեն գիտակցում՝ ինչ է տեղի ունեցել երկրում։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իրենց կողմից առաջարկած երկու նախագծերի բացասական եզրակացություն ստանալուն։
Հիշեցնենք՝ ի թիվս այլ հարցերի, ԼՀԿ-ի առաջարկած նախագծով առաջարկվում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական և ռազմագերիների հարցի քննարկում։
Իմ տպավորությամբ սա 2019 թվականի հունվարյան նիստ էր,-նշեց Մարուքյանը և հավելեց․
«Ես տեսնում եմ, որ այս իրավիճակը բան չի փոխել այս մարդկանց մոտ»։
Նախին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրման վերաբերյալ հարցարդմանը Մարուքյանը չպատասխանեց, ասաց՝ այս հարցին կանդրադառնա հանդիպումից հետո։
Ինչ վերաբերում է գերիների հարցին, Մարուքյանն ասում է՝ փոխանակ ամբողջ աշխարհով աղաղակեն, ասում են՝ չխոսենք այդ մասին․
«Ես ուզում եմ հասկանալ՝ Խորհրդարանո՞ւմ ենք, թե՞ մանակապարտեզում»։
Մարուքյանն անդրադարձավ նաև արտահերթ ընտրություններ անցակացնելու իշխանության առաջարկին, ասաց․
«Վաղն էլ լինի արտահերթ ընտրություններ մենք պատրաստ ենք, թող հրաժարական տա, խորհրդարանը ցրվի»։
Նմանատիպ հոդվածներ
Աննա Հակոբյանի այսօրվա այցելությունների օրակարգը. Մոկվայում տուն կգնե՞ն
Համացանցում տեղեկություն է արածվում, որ առավոտյան ՌԴ Դաշնային ծառայությանը փոխանցվել է Փաշինյանի տիկնոջ այցելելու վայրեր...
2021-ը պետք է դառնա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2022 թ. մակրոտնտեսական շրջանակը:Բացման...
«Բարգավաճ Հայաստանը» հանդիպել է ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի հետ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր՝ հունվարի 15-ին, հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Ջ...
Հայաստանն անհապաղ պետք է հայտարարի, որ դադարեցնում է քաղաքական քննարկումները Ադրբեջանի հետ. Արման Բաբաջանյան
Պետք էր անհետաձգելի կերպով միջազգային հանրությանը իրազեկել Ադրբեջանի ահաբեկչական Հանրապետության նախագահի կողմից այլատյաց...