Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպքեր են արձանագրվել
Հունվարի 9-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 20:10-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1933թ.ծնված Գ. Ա.-ն: Այս մասին տեղեկացրին ԱՀ ոստիկանությունից։
Ստուգմամբ պարզվել է, որ Գ. Ա.-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում իրենց տան խոհանոցում տեղադրված գազոջախից արտանետած շմոլ գազից:
Հունվարի 9-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ ժամը 22:20-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 1989թ.ծնված Գ. Ս.-ն, իսկ ժամը 23:20-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-են ընդունվել նույն բնակարանի բնակիչներ՝ 2015թ.ծնված Ա.Ս.-ն, 2015թ.ծնված Վ. Ս.-ն և 2018թ.ծնված Է.Ս.-ն Ս.-ն:
ьՍտուգմամբ պարզվել է, որ վերջիններս շմոլ գազի թունավորումը ստացել են նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
Ռուսաստանում թուրքերը հայի են ծեծել. Համայնքը ոտքի է կանգնել
Աստրախանում թուրքերը հայի են ծեծել, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:Analitik.am-ի տեղեկություններով...
Չե՞նք ուզում երեխա ունենալ և ապրել հայրենիքում-այլազգիները դա կանեն. Զարեհ Սինանյան
Կործանման որոգայթը հստակորեն արտահայտված է վերջին 30 տարվա ժողովրդագրական վիճակագրությամբ։ Չե՞նք ուզում երեխա ունենալ և...