Ռուսաստանում թուրքերը հայի են ծեծել. Համայնքը ոտքի է կանգնել
Աստրախանում թուրքերը հայի են ծեծել, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Analitik.am-ի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել սրճարաններից մեկում, որտեղ գտնվել է մի քանի հայ ու մի խումբ թուրքեր: Ինչ-որ պահի վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ թուրքերը խմբով հարձակվել ու դաժան ծեծի են ենթարկել հային:
Տեղի հայ համայնքն արդեն զբաղվում է հարցով: Նրանք դիմել են իրավապահ մարմիններին: Թուրքերը գումար են առաջարկել հարցը փակելու համար, սակայն հայերը մերժել են: Այս պահին 3 ձերբակալված կա: Հայ համայնքը հետևում է, որ հարցն իրավական դաշտում մինչև վերջ լուծվի:
Նշենք, որ տեղի մեծահարուստ հայերից մեկը թուրքերի առաջարկած գումարի վրա գումար է ավելացրել ու ետ ուղարկել՝ նշելով, որ այդ գումարը պետք չէ, պետք է մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի դաշտում:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
«Պերմյակովը մենակ չի գործել». սպանությունից 6 տարի անց Ավետիսյան քույրերի պահանջը նույնն է
Գյումրեցի Ավետիսյանների սպանությունից 6 տարի է անցել. 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում ռուսական բազայի զինծառայող...
Չե՞նք ուզում երեխա ունենալ և ապրել հայրենիքում-այլազգիները դա կանեն. Զարեհ Սինանյան
Կործանման որոգայթը հստակորեն արտահայտված է վերջին 30 տարվա ժողովրդագրական վիճակագրությամբ։ Չե՞նք ուզում երեխա ունենալ և...