Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու պատճառով մեկուսացման մեջ գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի, առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ:
«Նախագահ Սարգսյանը բժիշկների հսկողության տակ շարունակում է բուժման գործընթացը։
Միաժամանակ, ելնելով առողջական վիճակից, նախագահը հնարավորության սահմաններում աշխատում է և ժամանակավորապես շարունակելու է աշխատել հեռավար ռեժիմով:
Վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան՝ իր պարտականությունների կատարմանը։
Եվս մեկ անգամ փոխանցում ենք Հանրապետության նախագահի և տիկին Նունե Սարգսյանի շնորհակալությունն՝ առողջության մաղթանքների և զորակցության խոսքերի համար», - հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Արցախի մի շարք զորամասերից զորացրում չի իրականացվում
Հայաստանի և Արցախի մի շարք զորամասերից զորացրում չի իրականացվում։ Այս մասին ահազանգեր են ստացել լրատվամիջոցները: Այսօրվա...
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջ...
Երեք անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Ղարաբաղում. Չավուշօղլուն սպառնում է Հայաստանին
Չավուշօղլուն զգուշացրել է Հայաստանին՝ «Ռուս-թուրքական կենտրոնի հիմնական նպատակը լինելու է հրադադարի ռեժիմի վերահսկողությ...
Ադրբեջանը պահանջում է երեք նոր կետեր ներառել Նիկոլի կողմից արդեն ստորագրված փաստաթղթում.Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելագրամի իր ալիքում գրում է, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք հա...