«Այգեձորի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Այգեձորի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Այգեձորի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տնօրենը 2014-2017թթ. զբաղեցնելով նշված պաշտոնը և իրականացնելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, նախապես տեղյակ լինելով, որ նույն ՀՈԱԿ-ի մի քանի աշխատակիցներ չեն հաճախում աշխատանքի և չեն իրականացնում հրամանով նախատեսված իրենց գործառույթները, նրանց փոխարեն նույն գործառույթն իրականացրել են այլ անձինք, անձնական այլ դրդումներով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով կազմել, կնքել և ստորագրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր՝ աշխատակիցների անվան դիմաց կատարելով աշխատաժամանակի հաշվարկ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով (5 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
Ռուսաստանում թուրքերը հայի են ծեծել. Համայնքը ոտքի է կանգնել
Աստրախանում թուրքերը հայի են ծեծել, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:Analitik.am-ի տեղեկություններով...
Չե՞նք ուզում երեխա ունենալ և ապրել հայրենիքում-այլազգիները դա կանեն. Զարեհ Սինանյան
Կործանման որոգայթը հստակորեն արտահայտված է վերջին 30 տարվա ժողովրդագրական վիճակագրությամբ։ Չե՞նք ուզում երեխա ունենալ և...