Ռուս ռազմական բժիշկներն օգնել են ԼՂ ավելի քան 700 բնակչի. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի ավելի քան 700 բնակիչ արդեն օգնություն է ստացել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության դաշտային հիվանդանոցում, օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկներն օգնել են 95 տեղի բնակիչների, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն տրամադրել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում ... Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 700 բնակիչ որակյալ բժշկական օգնություն է ստացել ՊՆ դաշտային հիվանդանոցում, ներառյալ 79 երեխա», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Ճարտար բնակավայրի 95 բնակիչների:
«Բոլոր դիմած քաղաքացիները հետազոտությունից հետո խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ են ստացել տեղակայված շարժական հիվանդանոցում որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ պրոֆիլային մասնագետների կողմից», - հավելվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տեղի բնակիչները սովորաբար դիմում են տարբեր սուր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների, ինչպես նաև ատամնաբուժական խնամքի հարցով: Ըստ Պաշտպանության նախարարության ԼՂ-ում գործում են ավելի քան 60 ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է
Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Դեկտեմբերի 19-ին ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խոր...