Չենք թաքցնում, որ չենք աջակցում այս խնդրի ռազմական լուծմանը. Լավրով
Ռուսաստանը դեմ է Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծմանն ու բոլոր արտաքին ուժերին կոչ է անում զերծ մնալ ռազմական սցենարը պտտելուց: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Չենք թաքցնում, որ չենք աջակցում այս խնդրի ռազմական լուծման հնարավորությունն ու թույլատրելիությունը: Հայ ու ադրբեջանցի ժողովուրդներին ընդունելով որպես բարեկամ ու եղբայրական ժողովուրդներ՝ չենք կարող կիսել նման ձգտումները»,-հայտարարել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը կողմ են արտահայտվել Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահնները՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներ:
«Բոլոր արտաքին խաղացողներին հորդորում ենք անել ամեն ինչ, որպեսզի հետագայում չպտտեն ռազմական լուծման սցենարը, սառեցնեն կողմերի էմոցիաները, ակտիվացնեն աշխատանքները խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,-հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
Փաշինյանը հաստատեց, որ ռուսական զորքերը տեղակայված են Ղարաբաղի սահմանների մոտ, բայց Հայաստանի տարածքում. РИА Новости
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված, բայց բացատրել...
Ադրբեջանի ՊՆ-ն շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը խախտելու մեջ, ապա հեռացրեց տեղեկատվությունը. ԱՀ ՊՆ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է. «ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, որն ո...
Հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00...