Փաշինյանը հաստատեց, որ ռուսական զորքերը տեղակայված են Ղարաբաղի սահմանների մոտ, բայց Հայաստանի տարածքում. РИА Новости
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված, բայց բացատրել է, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա՝ ՌԴ զինվորականները նախկինում եւս կանգնած էին Իրանի եւ Թուրքիայի հետ հանրապետության սահմաններին, իսկ հարավում սրման հետ կապված՝ նաեւ այնտեղ։
Իսպանական EFE գործակալության լրագրող Պաբլո Գոնսալեսը Հայաստանի վարչապետին խնդրել է մեկնաբանել սոցիալական ցանցերում հայտնված իբր ռուս զինվորների լուսանկարները Ղարաբաղի տարածաշրջանում: «Սա բոլորովին նորություն չէ: Ռուս սահմանապահները կանգնած են Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանին: Այսինքն, ինչպես միշտ է եղել: Եւ այժմ, իրադարձությունների վերջին զարգացման արդյունքում ռուս սահմանապահները տեղակայված են նաեւ Հայաստանի հարավարեւելյան եւ հարավարեւմտյան սահմաններին: Այսինքն, դրանում, ըստ էության, ոչ մի նորություն չկա»,- պատասխանել է Փաշինյանը:
ՀՀ կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ հարցազրույցը ձայնագրվել է հոկտեմբերի 20-ին: EFE-ի կողմից հրապարակված հարցազրույցի վերջնական տարբերակում այս հատվածը ներառված չի եղել, բայց Գոնսալեսը դա ցույց է տվել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցին: Լրագրողը նաեւ Twitter-ի իր էջում տեղադրել է ՀՀ վարչապետի այս մեջբերումները:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
Փաշինյանը բացատրել է, թե ինչ նկատի ունի փոխզիջում ասելով. Al Jazeera
Ես հոկտեմբերի 26-ին ասել եմ, որ Հայաստանը, այո՛, պատրաստ է փոխզիջումների: Փոխզիջումը միշտ էլ ցավոտ է: Բայց դա է ամբողջ խ...
Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա
Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյա...
Ժնևում մեկնարկեց Մնացականյան- Բայրամով հանդիպումը
Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին ֆեյս...