Ալիևը վախեցել է հեղափոխությունից ու խնդրանքով դիմել Փաշինյանին. վարչապետը փակագծեր է բացում
Կա մի հանգամանք, որի մասին ես կոռեկտությունից ելնելով չէի խոսում, բայց հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը, կարծում եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է այդ մասին խոսելու համար: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ հարցազրույցը տրվել է մինչ Արցախի վրա երեկվա հարձակումը: Այն չի հրապարակվել, իսկ հիմա հրապարակվում է մասամբ:
Փաշինյանն անդրադարձել է այն խոսակցություններին, որ ինքը Դուշամբեում ու ընդհանրապես հեղափոխությունից հետո ժամանակ է խնդրել Ալիևից. «Դուշամբեում, երբ այդ պայմանավորվածությունը տեղի ունեցավ... պարզ է, որ Հայաստանը շահագրգիռ է, որ հրադադարի ռեժիմը պահպանվի, բա Ադրբեջանն ու Ադրբեջանի նախագահն ինչո՞ւ էին շահագրգիռ, որ այդ պայմանավորվածությունը տեղի ունենա:
Եվ մեր ընդդիմադիր որոշ շրջանակներ, վերլուծելով դա, հասկանում են, որ միակ տարբեակը դա է՝ ինչ-որ դավադրություն է տեղի ունեցել ու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձայնակցում է դրա հետ:
Այստեղ մի շարք կարևոր նյուանս պետք է բացել, թե ով է իրականում խնդրանքով ում դիմել: Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ ինքն է ինձ խնդրանքով դիմել:
Այդ խնդրանքի իմաստը եղել է հետևյալը:
Եթե հիշում եք, այդ ժամանակ Երևանի քաղաքապետի ընտրություններն էին և գործնականում ամեն օր մենք հանրահավաքներ էինք ունենում: Այնպես ստացվեց, որ ես հանրահավաքներում անդրադառնում է Ադրբեջանում տիրող իրավիճակին և փորձում խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ, որոշակի քննադատական խոսքեր էի հնչեցնում Ադրբեջանում տիրող իրավիճակ վերաբվերյալ:
Այնտեղ ինչ-որ համաձայնություն կայանալու հարցում Իլհամ Ալիևի շահագրգռվածությունը մի բանի վերաբերյալ էր, որ ինքն ինձ խնդրի, որպեսզի ես Ադրբեջանի վերաբերյալ ելույթներից ձեռնպահ մնամ:
Հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել, տարածաշրջանի ընդդիմադիր ուժերը ոգևորված էին, Ադրբեջանի սոցիալական ցանցերում անընդհատ քննարկվում էր, որ ալիքը կհասնի Ադրբեջան:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ուներ, որ այդ ելույթներն իսկապես կարող են որոշակի քաղաքական պրոցեսներ հրահրել Ադրբեջանում: Նա ինձ անձամբ է խնդրել: Դուշամբեի համաձայնության կետերը ես ինքս եմ ձեռագիր գրել մի թղթի վրա, և մենք այդ կետերը քննարկել ենք ու եկել համաձայնության:
Ես գոհ եմ, որ նման համաձայնություն է ձեռք բերվել, քանի որ Ադրբեջանի ներքին հարցերն իմ օրակարգի հարցերը չեն:
Բացի դրանից, դրա արդյունքում հայ զինվորների կյանքեր են խնայվել: Բայց ամբողջ կոնտեքստը դրա մեջ է, որ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե այն ժամանակ չի օգտվել առիթից, հնարավորություն է տվել, Հայաստանին հետհեղափոխական խառը իրավիճակից չի օգտվել, մեծահոգաբար հնարավորություն է տվել, որպեսզի հետհեղափոխական իշխանությունը կայանա
Իրականում հակառակն է եղել: Այդ ժամանակ Ալիևը ոչ Ղարաբաղի հարցով էր մտահոգված, ոչ էլ այլ բանով: Նա մտահոգված էր, որ հեղափոխական ալիքն Ադրբեջան չհասնի:
Այս փաստը և հետագա փաստերը գալիս են ի ցույց դնելու, որ Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչ թե Ադրբեջանի ազգային շահերի, այլ ընդամենը սեփական իշխանությունը և բռնատիրական համակարգը պահպանելու միջոց է, մենք այսօր էլ ենք այդ իրավիճակը տեսնում»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ–ն ձախողել է իր ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրած խնդիրը . Նիկոլ Փաշինյանը հարցազրույցը «60 րոպե» հաղորդմանը
Ղարաբաղյան խնդրի բանակցությունները պետք է շարունակվեն այնտեղ, որտեղ սկսվել են` ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։ Այսօր «Ռոս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ԱԱԾ տնօրենը դստեր հարսանիքը նշում է Երևանում՝ Կարեն Կարապետյանի ռեստորանում. հյուրերի թվում է նաև Նիկոլ Փաշինյանը
«Ֆլորենս» ռեստորանային համալիրում այս պահին մեկնարկել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի դստեր հարսանեկան արարողություն...
ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իլհամ Ալիևը պատահաբար խոստովանում է, որ իրենք են նախաձեռնել բախումները Լեռնային Ղարաբաղում ՝ ունենալով հստակ խնդիր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատահաբար խոստովանում է, որ իրենք են նախաձեռնել բախումները Լեռնային Ղարաբաղում ՝ ունենալով...