Ադրբեջանի ԶՈւ–ն ձախողել է իր ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրած խնդիրը . Նիկոլ Փաշինյանը հարցազրույցը «60 րոպե» հաղորդմանը
Ղարաբաղյան խնդրի բանակցությունները պետք է շարունակվեն այնտեղ, որտեղ սկսվել են` ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։
Այսօր «Ռոսիա 1» հեռուստակայանին տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև շեշտեց, որ բանակցությունների համար հարկավոր է բանակցային մթնոլորտ, և շատ դժվար է ռազմական գործողությունների մթնոլորտում խոսել բանակցությունների, հատկապես դրանց բովանդակության մասին։
«Առաջին հերթին պետք է դադարեցնել բռնությունը, պետք է արձանագրել ու Ադրբեջանը պարտավոր է ընդունել, որ խնդրի կարգավորման ռազմական լուծում գոյություն չունի»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ պատերազմը զրոյից չի սկսվել։ Ադրբեջանի իշխանությունները տևական ժամանակ ատելության խոսքի հռետորաբանություն են կիրառել հայկական կողմի նկատմամբ` միջազգային կոչերին հակառակ` սպառնալով խնդիրը լուծել պատերազմական ճանապարհով։
«Հուսով եմ, որ ներկա իրավիճակն ու այն իրադարձություները, որոնք այս պահին կատարվում են, կհամոզեն Ադրբեջանին, որ ԼՂ խնդիրը պատերազմական լուծում չունի։ Ադրբեջանի ԶՈւ–ն ձախողել է իր ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրած խնդիրը` ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահը փորձում է ղարաբաղյան հարցը լուծել միայն Ադրբեջանի համար ընդունելի տարբերակով։
«Դա անհնար է։ Հարկավոր է փոխզիջում։ Իսկ փոխզիջման համար անհրաժեշտ է փոխզիջման մթնոլորտ։ Իսկ դրա համար Ադրբեջանը պետք է անմիջապես դադարեցնի ԼՂ–ի ու Հայաստանի նկատմամբ ագրեսիան»,– ասաց ՀՀ վարչապետը։
Փաշինյանը շեշտեց նաև, որ հայկական երկու հանրապետությունների դեմ ագրեսիան Ադրբեջանը անսպասելի չի սկսել։ Դա եղել է նախապես ծրագրված գործողություն ու ծրագրվել է Թուրքիայի ԶՈւ–ի հետ համատեղ զորավարժությունների ընթացքում։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ԱԱԾ տնօրենը դստեր հարսանիքը նշում է Երևանում՝ Կարեն Կարապետյանի ռեստորանում. հյուրերի թվում է նաև Նիկոլ Փաշինյանը
«Ֆլորենս» ռեստորանային համալիրում այս պահին մեկնարկել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի դստեր հարսանեկան արարողություն...
ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իլհամ Ալիևը պատահաբար խոստովանում է, որ իրենք են նախաձեռնել բախումները Լեռնային Ղարաբաղում ՝ ունենալով հստակ խնդիր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատահաբար խոստովանում է, որ իրենք են նախաձեռնել բախումները Լեռնային Ղարաբաղում ՝ ունենալով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների հանդիպումից
Առաջին կադրերը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների հանդիպումից: Նշենք, որ հանդիպումը նախաձեռներ է ռուսական կողմը...