ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ԱԱԾ տնօրենը դստեր հարսանիքը նշում է Երևանում՝ Կարեն Կարապետյանի ռեստորանում. հյուրերի թվում է նաև Նիկոլ Փաշինյանը
«Ֆլորենս» ռեստորանային համալիրում այս պահին մեկնարկել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի դստեր հարսանեկան արարողությունը։ Հարսանիքին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ Աննա Հակոբյանի հետ։
Այս մասին գրում է Hraparak.am_ը։
Ներկա են նաեւ Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը, որոնք դրսում, մինչ Փաշինյանի ժամանելը, ջերմ զրուցում էին։ Քիչ առաջ վրացական (ER 005 IK) պետհամարանիշներով,թանկարժեք Porsche Panamera -ով այստեղ ժամանեց նաեւ երգիչ Էրիկը, ով, ամենայն հավանականությամբ, արարողության երգիչներից մեկն է։ Մենք նկատեցինք նաեւ դերասան Ռաֆայել Երանոսյանին, ով էլ, ըստ ամենայնի, «թամադայություն» կանի։
Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը այս տարվա մայիսին էր ազատվել Արցախի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
Մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինի ընթացքում հանրային միջացոռումներ կարելի է անցկացնել մինչև 60 հոգով, հավաքներ իրականացնել՝ հակահամաճարակային կարգի պահպանմամբ։
Հանրային միջոցառումները թույլատրվում են միայն սահմանափակումներով․ տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ՝ ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները պետք է անցկացվեն 60-ից ոչ ավելի անձի մասնակցությամբ։
Մենք մոտավորապես 50 և ավելի կայանված ավտոմեքենա հաշվեցինք ռեստորանային համալիրի դիմաց և ռեստորանի ավտոկայանատեղիներում, վերնախավի թանկարժեք ավտոմեքենաները կայանված էին հիմնականում երկրորդ հարկում։ Իրականում դժվար է ասել, թե հյուրերի թիվը արդյոք գերազանցում է 60-ը, թե ոչ, թեպետ գեներալ Աղաջանյանը իր աչքի առաջ ունենալով գենշտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքն ու այս դեպքում արդեն անձամբ Փաշինյանի ներկայությունը, դժվար թե 60 հոգուց ավելի «մարդ կանչեր»։
Մամուլում բազմիցս է գրվել, որ ռեստորանը, որտեղ և տեղի է ունենում վերոնշյալ հարսանեկան արարողությունը, դե ֆակտո պատկանում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, Հրազդանի կիրճում գործող շքեղ այս ռեստորանային համալիրը Կարապետյանի որդու անվամբ է։ Կարապետյանն ինքն անձամբ, դեռ 2011 թվականին, Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ չէր հերքել, որ առնչվում է «Ֆլորենսի» հետ
«Այո՛, այդ կառույցի հետ ես առնչություն ունեմ: Հրազդանի կիրճում մենք մի խումբ ընկերներով կառուցել ենք ռեստորանային համալիր: Ընդ որում, այդ ընկերներիս մի մասը արտասահմանից է: Վստահ եմ, որ լավ բան ենք կառուցել , ու մեր արածի համար չեմ ամաչում»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր Կարապետյանը։



Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առավոտից խառն են Ադրբեջանում. Ալեն Ղուլյան
Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը գրել է. «Առավոտից խառն են Ադրբեջանում` Բաքու-Գուբա ավտոմայրուղուց մինչև Արցախին սահման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցը քննարկում է Աշոտ Փաշինյանի պարը
Համացանցում տեսանյութ է տարածվել` Փաշինյանի որդին՝ դիսկո ակումբում վերնագրմամբ: Տեսանյութում երևում են մի խումբ երիտասար...
Վարչապետը հայտարարեց, որ չի մասնակցել մեքենաների արտադրման գործարանի բացմանը. տեղադրում եմ տեսանյութ. Մարուքյան
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Քիչ առաջ Վարչապետը հայտարարեց, որ Վանաձորում չի մասնակցել մեքե...