Ամուլսարի պահապանները դիմել են վարչապետին
Բնապահպան Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ամուլսարի պահապանների հայտարարությունը. «Դիմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Հարգելի՛ վարչապետ Նիկոլ Փաշինյան, մենք՝ Ջերմուկ համայնքի բնակիչներս, ովքեր շուրջ երկուսուկես տարի է՝ բազմաթիվ հիմնավոր պատճառներից ելնելով, մեր ֆիզիկական ներկայությամբ ստիպված ենք փակ պահել դեպի Ամուլսար տանող հողային ճանապարհը, տեղեկանալով այն մասին, որ «Լիդիան»-ի տնօրենների հետ հանդիպմանը Դուք կարևորել եք Ամուլսարի շրջակա համայնքների բնակչության կարծիքը, դիրքորոշումը և հավասարակշռված շահը, ողջունում ենք դա:
Մենք՝ Ամուլսարի հարակից Ջերմուկ համայնքի բնակիչներս, հրավիրում ենք Ձեզ Ջերմուկ՝ ունենալու հանրային բաց հանդիպում:
Առաջարկում ենք, որ հանդիպմանը մասնակցեն նաև մեր համայնքի այն բոլոր սիրելի բնակիչները, ովքեր կողմ են Ամուլսարում հանք շահագործելու ծրագրին։
Հորդորում ենք չանտեսել մեր խնդրանքը և գալ այդ հանդիպմանը։
Մենք վստահ ենք, որ ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը, լսելով իր ժողովրդի համոզմունքը և տեղում ծանոթանալով իրավիճակին, ականջալուր է լինելու։
Մենք վստահ ենք, որ կառուցողական այդ հանդիպումը լիցքաթափելու և խաղաղեցնելու է վերջին շրջանում աննախադեպ լարվածության մեջ գտնվող Ջերմուկ համայնքը։
Այո՛, Դուք, Ջերմուկ գալով, ոչ միայն Ձեր որոշումների համար ձեռք կբերեք հստակ փաստեր, այլև համերաշխություն կբերեք մեր համայնք:
Սիրով սպասում ենք Ձեր արձագանքին։
Ամուլսարի պահապաններ»:
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...
Այլևս 2500 դրամը չի վճարվելու. Տեխզննության կտրոնն այլևս պետք չի լինի փակցնել ավտոմեքենայի հողմապակուն
Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տեխզննման գործընթացում:Կառավարությունն...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...