Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե Հայաստանը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հիմնական խոչընդոտն է:
Auroranews-ը ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեց, թե կունենանք պաշտոնական պատասխան:
«Ես չեմ մեկնաբանելու, սակայն կարող եմ ասել, որ ուրբաթ օրը նույն հարթակում նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը», - նշեց մեր զրուցակիցը:
Հավանաբար ԱԳՆ խոսնակը նկատի ունի, որ վարչապետն հենց այդ հարթակից կպատասխանի Թուրքիայի նախագահի տարածած կեղծ հայտարարություններին:
Հիշեցնենք, որ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում խեղաթյուրելով փաստերը՝ նշել էր, թե հուլիսին Ադրբեջանի տարածքի վրա հարձակում գործած Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ամենամեծ խոչընդոտն է:
Նմանատիպ հոդվածներ
Ովքեր են ԱԺ ամենահարուստ պատգամավորները. ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
Parliamentmonitoring.am-ն առանձնացրել է ամենահարուստ պատգամավորների առաջատար հնգյակը: Այն գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագի...
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որ...
Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրե...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊՆ-ն հայտնում է նահատակված ևս 26 զինծառայողի մասին
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները Ղալթախչյան Աշոտ Արմենի, ծնվ. 2001թ.Հովսեփյան Յ...