Հրդեհ Թալինում. 61-ամյա տղամարդն այրվածքներ է ստացել
Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 8-ին, ժամը 15։31-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի Թումանյան փողոցում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ջրատար և Թալինի համայնքապետարանից 2 ջրատար (7 տոննա):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ձախ ոտքի 1-ին կարգի այրվածք է ստացել Սլավիկ Հ.-ն (ծնված 1959 թ․), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն․ քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 22:28-ին: Այրվել են Թումանյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ), 2 պատուհան և մոտ 900 հակ կուտակած անասնակեր։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Խոշոր վթար երթուղայինի մասնակցությամբ. մանրամասներ տուժած քաղաքացիների առողջական վիճակից
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ժամը 18։11-ին ԱԻՆ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյու...
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ մարդ մահացել է
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու երիտասարդներ, նրանցից...