Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու երիտասարդներ, նրանցից մեկն արդեն մահացած է եղել:
«Մեզ մոտ տեղափոխված երիտասարներից մեկը մահացած էր, մյուսի մոտ ախտորոշվել է գոտկային շրջանի կտրած-ծակած վերք: Սկզբում որոշեցինք վիրահատել, բայց կրկնակի հետազոտությունից հետո պարզեցինք, որ վերքը թափանցող չէ: Երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում չէ, նրա կյանքին վտանգ չի սպառնում, նա վերցվել է հսկողության տակ»-SHANTNEWS.am-ին փոխանցել է Գյումրի ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:
Լրատվականի հետ զրույցում Արմեն Խաչատրյանը նաև հավելել է, որ մահացած երիտասարդը 34, իսկ հոսպիտալացվածը 35 տարեկան է:
Իսկ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն էլ Sլրատվամիջոցին փոխանցել է, որ դեպքի մանրամասները դեռ հայտնի չեն և ճշտվում են:
«Տեղյակ եմ, որ ահազանգը ոստիկանություն ստացվել է Գյումրի ԲԿ-ից, որ երկու դանակահարված երիտասարդներ են իրենց մոտ տեղափոխվել. մեկը մահացած վիճակում է եղել: Հիմա դեպքի հետ կապված մանրամասներն են ճշտում ոստիկանության «Մուշի» բաժնի աշխատակիցները: Լրացուցիչ տեղեկատվություն կտրվի հավանաբար վաղը»- տեղեկացրել է Էդգար Ջանոյանը: