Դատարանը դեռ չի որոշել, գնացել է որոշելու մինչև կիրակի օրը. Ծառուկյան
Դատարանը դեռ չի որոշել, գնացել է որոշելու մինչև կիրակի օրը։ Այս մասին այսօր լարգրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը։
«Այս հոդվածով մինչև այսօր ինչ որ կալանավորելու, ինչ որ ձերբակալելու միջնորդություն չի եղել ներկայացնեն Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին, երկրորդ քաղաքական ուժին՝ ընդդիմադիր։ Ես միայն մի հայտարարություն եմ անում՝ եթե էս երկրի էս վիճակը, համաճարակի տարածումը, այս աղքատությունը, այս տնտեսական անկումը՝ ես մեղավո՞ր եմ, պատճառը ես եմ, ես պատրաստ եմ ինքնակամ գնալու, այդ պատիժը կրելու, բայց իմ համար զարմանալի է այս ամեն ինչը»- ասաց Ծառուկյանը։
Հարցին՝ ամեն դեպքում ընտրակաշառք բաժանե՞լ եք՝ Ծառուկյանը ասց. «Ես գնացի, հաջողություն»։
Նա կրկին կրկնեց, որ պատմության մեջ չկա դեպք, որ ընտրակաշառքի հոդվածով մարդ կալանավորվի։
Հարցին՝ հիմա ասում եք քաղաքական հետապնդում է, այն ժամանակ էլ հայտնի մարդկանց հետ կապված քաղաքական գործեր կային, ինչու այն ժամանակ չէր ասում, որ քաղաքական հետապնդում է, Ծառուկյանը նշեց. «Ես կասկածում էի, բայց իրավունք չունեի արտահայտվեմ. մտածում էի, որ քննությունը կկատարվի, ինչ որ ասեցի, ես իմ ասածներին տեր եմ»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...