Տավուշում շաքարավազով բարձված բեռնատարը կողաշրջվել է. 50-ամյա վարորդը մահացել է
Այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 10։30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի՝ 50-ամյա Արթուր Պողոսյանը իր վարած ռուսական համարանիշներով բեռնատարով Կիրանց գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել Ժիրայր Ավալյանին պատկանող ավտոտնակի վրա։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվլ է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել շաքարավազով և կողաշրջման հետևանքով այն ամբողջովին թափվել է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությունը բացահայտվել է
2019թ. հուլիսի 2-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում «օրենքով գող» 20.03.1973թ.-ին...
Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտը» մահացել է
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 9-րդ շե...