«Հաղթանակ» զբոսայգու մոտ գտնվող հյուրանոցի դիմաց տղամարդու դի է հայտնաբերվել
Երևանում այսօր՝ հունիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 16։00-ի սահմանում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի դիմաց, տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 65-70 տարեկան անձը չպարզված տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Դեռ պարզ չի, թե ինչ հանգամանքներում է տղամարդը մահացել։
Նմանատիպ հոդվածներ
Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված 30-ամյա տղամադու դի է հայտնաբերվել
Երևանում SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել:Ըստ կայքի՝ Ժամը 18:55-ի սահմանում ոս...
«Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վերադառնում էր զորավարժությունից. մանրամասներ Արցախում ողբերգական վթարից
2020թ. հունիսի 3-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Մատաղիս-Մարտակերտ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, N զորամասի հաշվեկշռում...
Ցանկացել է քնել կրտսեր սերժանտի մահճակալին, վեճն ավարտվել է ինքնասպանությամբ. գործը դատարանում է
Պարտադիր ժամկետային զինծառայողը 2017 թվականին ցանկացել է մշտապես քնել կրտսեր սերժանտի մահճակալին, տեղի է ունեցել վիճաբան...
Վթարի հետևանքով 1 զինծառայող մահացել է, ևս 6-ը՝ հոսպիտալացվել են. հարուցվել է քրգործ․ ՔԿ
2020թ. հունիսի 3-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Մատաղիս-Մարտակերտ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, N զորամասի հաշվեկշռում...