Տունս «թքել-կպցրել են», ինձ ասել են, նկարվի, ասա, որ քեզ փող ենք տվել, բայց ինձ ոչ մի կոպեկ չեն տվել. Արտուշ պապը դժգոհ է տան վերանորոգումից
Եղեռնի զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին հայտնի դարձած 82-ամյա Արտուշ Միրզոյանը դժգոհ է իր տան վերանորոգումից: Այս մասին տեղեկանում ենք Yerevanonline կայքի նկարահանած տեսանյութից: Նշենք, որ պապիկի անբարեկարգ տունը վերանորոգել էին մի խումբ կամավորներ:
«Բա սա բան ա, որ արել են, թքել կպցրել են, լինոլյումն էլ կեղտոտ պոլին են գցել: Սա գործ չի, սա գլխառադ անել ա: Էսի բան ա, որ կպցրել եք, այ սրիկաներ»,- Yerevan.Online-ին բողոքել է նա:
Արտուշ Միրզոյանի դուստր ներկայացած մի կին, որը չի ցանկացել, որ իր դեմքը երեւա, ասել է, որ իր հայրն ապրում է ընտանիքի հետ, երբեք լքված չի եղել: 82-ամյա տղամարդը նաեւ դժգոհել է, որ իրեն առձեռն գումար չեն տվել: «Ինձ ոչ ուտելիքն էր պետք, ոչ վերանորոգումը: Ինձ փողը պիտի տային»,- ասում է նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 359-ով. վարակվածների ընդհանուր թիվը 6661 է
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք: Մահացել է ևս 4 քաղաքա...
Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք: Մահացել է 7 քաղաքացի: Վարակվածն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չի կարելի, այ սրբապիղծներ». քաղաքացին ահազանգում է՝ դրսում մանկահասակ երեխաներին գրքեր են բաժանում
«Այս գրքից բաժանել են դրսում խաղացող երեխաներին, որոնց թվում է եղել նաև իմ 9 տարեկան որդին»,- այս մասին ահազանգում է ֆեյ...
ՀՐԱՏԱՊ. Լարված իրավիճակ Կապանում. բողոքի ակցիա է. հավաքված են նաև մեծ թվով ոստիկանական ուժեր
Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ Կապան քաղաքում բողոքի ակցիա է սկսվել: Հիշեցնենք, որ մայիսի 24-ին՝ ժամը 9։40...