ՀՐԱՏԱՊ. Լարված իրավիճակ Կապանում. բողոքի ակցիա է. հավաքված են նաև մեծ թվով ոստիկանական ուժեր
Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ Կապան քաղաքում բողոքի ակցիա է սկսվել:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին՝ ժամը 9։40 րոպեին, Քաջարանի երեք բնակչի՝ Նվեր Խաչատրյանին, Խորեն Միրզոյանին, Լևոն Համբարձումյանին, բերման են ենթարկել Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Վարչության և ոստիկանության շենքի դիմաց հավաքված մի շարք քաղաքացիներ հավաքվել էին՝ պահանջելով տղաներին ազատ արձակել։ Ըստ հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ծեծի են ենթարկել։ Մինչդեռ վարչության պետը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ օրենքին համաձայն է իրականացվել կալանավորումը։ Ավելի ուշ Նվեր Խաչատրյանին ազատ են արձակել։
Հարազատները պահանջում են ծանուցում ուղարկել և առանց դրա բերման ենթարկել. վարչության պետի՝ բողոքը նախաքննության փուլում է, հատուկ նշանակության վարչության տղաները եկել են տանելու, մարդիկ պատրաստվում են դուրս բերել նրանց։
Հավաքվածները պնդում են, որ կալանավորվածներին չտեղափոխեն մայրաքաղաք՝ վախենալով, որ այնտեղ ավելի դաժան ծեծի կենթարկեն։
Այս պահին ոստիկանությունը փորձում է քաղաքացիներին հանդարտեցնել և տեղափոխումը իրականացնել:
Տեսանյութը՝ Нвер Зеля օգտատիրոջ ՖԲ էջից:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 359-ով. վարակվածների ընդհանուր թիվը 6661 է
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք: Մահացել է ևս 4 քաղաքա...
Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք: Մահացել է 7 քաղաքացի: Վարակվածն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չի կարելի, այ սրբապիղծներ». քաղաքացին ահազանգում է՝ դրսում մանկահասակ երեխաներին գրքեր են բաժանում
«Այս գրքից բաժանել են դրսում խաղացող երեխաներին, որոնց թվում է եղել նաև իմ 9 տարեկան որդին»,- այս մասին ահազանգում է ֆեյ...
Տունս «թքել-կպցրել են», ինձ ասել են, նկարվի, ասա, որ քեզ փող ենք տվել, բայց ինձ ոչ մի կոպեկ չեն տվել. Արտուշ պապը դժգոհ է տան վերանորոգումից
Եղեռնի զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին հայտնի դարձած 82-ամյա Արտուշ Միրզոյանը դժգոհ է իր տան վերանորոգումից: Այս մասին...