Էջմիածնի ողբերգական պատահարի զոհը և ծանր վիրավորները սպաներ են. yerkir.am
Երեկ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվել էր «Մազդա» մակնիշի ավտոմեքենա, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կա մեկ զոհ և 3 տուժած։
Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ավելի ուշ պարզ դարձավ, որ մահացածը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի ավագ դասախոս,57-ամյա փոխգնդապետ ՀովիկՔոսակյանն է (լուսանկարում՝ ձախից առաջինը), իսկ վիրավորները՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոս, 58-ամյա ԱշոտՇեկիկյանը (լուսանկարում՝ աջից առաջինը), ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոս, պահեստազորի գնդապետ, 57-ամյա ՊավելԹոփչյանը (լուսանկարում՝ կենտրում) և 36-ամյա ԳևորգՀարությունյանը:
Հրշեջ-փրկարարները այրվող կրակը մարելուց հետո գրեթե ամբողջովին մոխրակույտի վերածված ավտոմեքենայում հայտնաբերել են փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի մոխրացած դին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ հոդվածներ
Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել
Մայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս...
Երիտասարդը ցանկանում է ցած նետվել Հաղթանակ կամրջից
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ երիտասարդ տղան իրենց ցած է ուզում նետել ‹‹Հաղթանակ›› կամրջից: Տեղեկատվությունը...
Շարքային Հենրիկ Արամյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը
Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գո...
Էջմիածնի Զվարթնոց թաղամասում այրվել է ավտոմեքենա․ կա զոհ և տուժածներ
Մայիսի 20-ին, ժամը 16:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի ...