Հինգ հայ՝ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում. Sportbox
Sportbox-ը կազմել է ռուսական ակումբներում հանդես եկած կովկասյան հանրապետությունները ներկայացնող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Ռուսական կայքը խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկել է 5 հայ ֆուտբոլիստի, 4 վրացու և 2 ադրբեջանցու:
Կովկասյան հանրապետությունները ներկայացնող հավաքականի դարպասապահ է ընտրվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոման Բերեզովսկին, որը հանդես է եկել «Զենիթ», «Տորպեդո», «Դինամո» և «Խիմկի» ակումբներում:
Պաշտպանության եզրերը ևս հայկական են՝ Սարգիս Հովսեփյանը և Կարեն Դոխոյանը: Աջ պաշտպանի դիրքում ընդգրկված Հովսեփյանը հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», իսկ ձախ պաշտպան Դոխոյանը՝ Սամարայի «Կռիլյա Սովետովում»:
Աջ կիսապաշտպանի դիրքում ընտրվել է «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը ժամանակին հանդես է եկել Կրասնոդարի «Կուբանում» և Մոսկվայի «Սպարտակում»:
Կենտրոնական հարձակվողի դիրքում ընդգրկվել է Մոսկվայի «Սպարտակի» և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը: