Հենրիխ Մխիթարյանն ուղիղ եթերում կզրուցի երկրպագուների հետ

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ինստագրամյան էջում հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ մայիսի 8-ին՝ Երևանի ժամանակով 21։00-ին,  ուղիղ եթերում կլինի՝ Հայաստանի տարբեր գյուղերի երիտասարդների հետ զրուցելու համար։

 

Նշենք, որ շփումը տեղի կունենա «Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի» (COAF) ինստագրամյան ուղիղ եթերում: Այս մասին COAF եւ ֆուտբոլիստը հայտնել են սոցիալական ցանցերում: Ուղիղ եթերը տեղի է ունենալու մայիսի 8-ին:

«Մեր ԻՆՍՏԱԼԱՅՎ-երի շարքն այնքան սիրվեց ու ընդունվեց ձեր կողմից, որ չէինք կարող չունենալ եւս մեկ երկար սպասված ԲՈՆՈՒՍ ԻՆՍՏԱԼԱՅՎ։ Եվ այսպես, մայիսի 8-ին՝ Երեւանի ժամանակով 21։00-ին, մեր հյուրը Հայաստանին բազում գոլեր պարգեւած, աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ, ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանն է, ով ներկայումս խաղում է իտալական «Ռոմա» ակումբի կազմում⚽։ Մխիթարյանը իսկական ներշնչանք է իր երկրպագուների ու բոլոր սերունդների հայերի համար ողջ աշխարհում։ Հետեւեք մեզ Instagram-ում (@coafkids), որ բաց չթողնեք առիթը՝ եւս մեկ անգամ տեսնելու ու վայելելու զրույցը սիրված ֆուտբոլիստի հետ։ Հարցազրույցը կլինի հայերեն։ Անհամբեր սպասում ենք»,- նշված է COAF-ի հայտարարության մեջ:

Քաղաքականություն