«Մայիսին՝ 100 հազար դրամ յուրաքանչյուր ընտանիքին». Էդմոն Մարուքյան
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսաուղերձով մի գաղափար է դրել շրջանառության մեջ, որը կիրառում են տարբեր երկրներ: Օրինակ՝ ԱՄՆ-ը գնացել է մարդկանց ուղիղ գումար տրամադրելու ճանապարհով: Քաղաքացիներն այդ գումարը ծախսում են իրենց կարիքների համար, և տնտեսությունը մեռած վիճակից շարժվում է:
Ըստ պատգամավորի՝ կառավարության կողմից հակաճգնաժամային ծրագրերին տրամադրվող ֆինանական միջոցները ՀՆԱ-ի 1%-ն է, մնացած մասը վարկային ծրագրեր են: Շատ տնտեսվարողներն էլ բողոքում են, թե չեն կարողանում վարկեր ստանալ: Հազարավոր իրական կարիքավորներ դուրս են մնացել ծրագրերից: Մինչդեռ, պետք է չէ աջակցել պետական սեկտորի, հանրային ծառայության ոլորտի աշխատողներին:
«Մենք առաջարկում ենք մայիսից 100 մլրդ դրամ նախատեսել, որի 50 մլրդ դրամը բաժանել 500 հազար ընտանիքի, ամեն մեկին՝ 100 հազար դրամ: Մնացած 50 մլրդ դրամը բաշխել կենսաթոշակառուներին»:
Մարուքյանը պնդեց, որ այդ գաղափարն իրականացնելու համար ֆինանսական միջոցները կան:
«Փող կա, այդ փողը գանձապետական համապատասխան հաշվեհամարին ԿԲ-ում դրված է՝ 300 մլրդ դրամից ավելի»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին
Սերժ Սարգսյանն ԱԺ-ում է՝ պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին։ Տեսանյութը` Ա1+-ի։&n...
Գործարկվել է կոմունալ վճարումների փոխհատուցման երկու ծրագիր
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ գործարկվել է կոմունալ վարձավճարների փոխհատուցման երկու ծրագիր.«50%-ի չափով աջակցությ...
Ապրիլյանի պատերազմի ժամանակ հայկական կողմը կորցրել է մինչև 400 հեկտար տարածք. իմ մասով էլ կա բացթողում. Լևոն Մնացականյան
«Տվել եմ բոլոր հարցերի պատասխանները, որը հետաքրքրել է հանձնաժողովին»,-ապրիլյան հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ...
ՈՒՂԻՂ. Վարչապետը ուղիղ եթերում խոսում է կոմունալ ծառայությունների անջատման խնդրի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում նշում է կոմունալ ծառայությունների անջատման խնդրի մասին։