Ապրիլյանի պատերազմի ժամանակ հայկական կողմը կորցրել է մինչև 400 հեկտար տարածք. իմ մասով էլ կա բացթողում. Լևոն Մնացականյան
«Տվել եմ բոլոր հարցերի պատասխանները, որը հետաքրքրել է հանձնաժողովին»,-ապրիլյան հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԲ նախկին ղեկավար Լևոն Մնացականյանը: Նրա խոսքով՝ որևէ հարց անպատասխան չի մնացել:
Դիտարկմանը, թե 100-ից ավելի զոհեր ենք ունեցել, ՊԲ նակին ղեկավարը նշեց. «100-ից ավելի զոհեր չենք ունեցել, ապրիլի 2-ից մինչև 5-ը եղել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայողներ են եղել:
Հարցին, թե Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ կորցրել ենք ոչ թե 800 հեկտար, այլ 400 հեկտար տարածք, Մնացականյանը պատասխանեց. «Մեր հաշվարկով մոտ 400 հեկտար»:
Դիտարկմանը, թե այդ օրերին որն է եղել բացթողումը, Մնացականյանը նշեց, որ իր մասով եղել է:
Հարցին՝ արդյոք երկրում ներքին դավադրության մասին խոսք կարո՞ղ էր գնալ, Մնացականյանն ասաց՝ ոչ։
Հարցին՝ արդյոք այդ գործողությունների ժամանակաշրջանում «ճակատագրական սխալ» արվե՞լ է, Մնացականյանն ասաց. «Եթե մենք ասում ենք՝ խնդիրը կատարել ենք, ի՞նչ ճակատագրական սխալի մասին է խոսքը»։
Մնացականյանը հայտնեց, որ ապրիլյան պատերազմի վերաբերյալ կա վերլուծական, սակայն չի հանրայնացվել։
Մանրամասները տեսանյութում
Տեսանյութը՝ NEWS.am
Նմանատիպ հոդվածներ
«Մայիսին՝ 100 հազար դրամ յուրաքանչյուր ընտանիքին». Էդմոն Մարուքյան
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսաուղերձով մի գաղափար է դրել շրջանառության մեջ, որը կիրառում են տարբեր եր...
ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին
Սերժ Սարգսյանն ԱԺ-ում է՝ պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին։ Տեսանյութը` Ա1+-ի։&n...
Գործարկվել է կոմունալ վճարումների փոխհատուցման երկու ծրագիր
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ գործարկվել է կոմունալ վարձավճարների փոխհատուցման երկու ծրագիր.«50%-ի չափով աջակցությ...
ՈՒՂԻՂ. Վարչապետը ուղիղ եթերում խոսում է կոմունալ ծառայությունների անջատման խնդրի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում նշում է կոմունալ ծառայությունների անջատման խնդրի մասին։