Որեւէ բան չի խանգարում, որ դահլիճում ոչ բոլորը ներկա լինեն, մի մասը ռադիոյով, ուղիղ եթերով հետեւի. Հայրապետյան
Պարոն Մարուքյանը չնշեց, որ երեկ ԱԺ նախագահն իր խոսքոըմ նշեց, որ մեր աշխատակազմը նախ հերթափոխով է գալիս գործի։ Բացի այդ՝ խոցելի, թիրախային խումբը եւս չի գալիս աշխատանքի։ Կարծում եմ ավելի ճիշտ կլիներ, որպեսզի ոչ թե ելույթով նշել, որ 700–800 մարդ գալիս է աշխատանքի, այլ հաշվի առնել այն տեղեկատվությունը, որ երեկ ԱԺ նախագահը, իհարկե ոչ տեսախցիկների առջեւ, բայց հայտնել էր խորհրդի անդամներին։
Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, որ 132 պատգամավորներով հավաքվելով եւ իրենց աշխատողներին ԱԺ հրավիրելով վատ օրինակ են ծառայում: Նա առաջարկեց խմբակցություններով քննարկել, որպեսզի ԱԺ-ում մնան միայն ԱԺ խորհրդի անդամներով, հիմա քվորում չապահովեն, չհաստատեն օրակարգը, եւ այդ ճանապարով նիստերը չիրականացնեն։
Հայրապետյանի խոսքով՝ ԱԺ–ի աշխատանքները չպետք է խաթարվեն. «Հանրությունը տանը նստած, բայց շարունակում է հետեւել մեզ եւ ես հանրությանը կոչ եմ անում տվյալ պարագայում չհետեւել մեր օրինակին, թե տարածության պահպանման հետ կապված, թե փակ տարածքում հավաքվելու, բայց թե արտակարգ դրություն հայտարարելու պահին, թե դրանից հետո կոնկրետ նշվել է, որ ԱԺ–ն պետք է աշխատաի եւ այդ աշխատանքները չեն կարող դադարեցվել, որովհետեւ դրանից էնաեւ կախված երկրի հետագա ընթացքը։
Հայրապետյանն առաջարկեց, որպեսզի պատգամավորները նիստին հետեւեն նաեւ իրենց աշխատասենյակներից. «Սիրելի գործընկերներ, մեզ որեւէ բան չի խանգարում, որ օրիանակ գոնե այս արտակարգ դրության պայմաններում՝ հարցերի քնարկման ժամանակ, դահլիճում ոչ բոլորը ներկա լինեն, մի մասն օրինակ սենյակներում՝ ռադիոյով, ուղիղ եթերներով հետեւի։ Այսօր ունեմ օրենք, որը պետք է ներկայացնեմ եւ վստահեցնում եմ ձեզ, չեմ վիրավորվի, եթե ոչ բոլորը տվյալ պահին միաժամանակ ներկա գտնվեն»։
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...